Գլխավոր Լրահոս

Բախումներ Թուրքիայում՝ Դինքին հիշատակելիս

Բախումներ Թուրքիայում՝ Դինքին հիշատակելիս
Հունվարի 19-ին՝ «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի օրը, Ստամբուլում և Թուրքիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ, հնչել է արդար դատավարության պահանջ: Սակայն  երկրի տարբեր վայրերում Դինքի նվիրված քայլերթերի ու միջոցառումների ժամանակ գրանցվել են նաև բախումներ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցին նվիրված հիշատակի քայլերթն ավարտվել է ցուցարարների և ոստիկանության միջև բախումով: Ըստ թուրքական Zaman-օրաթերթի՝ հիշատակի արարողության մասնակիցները փորձել են քայլերթ կազմակերպել դեպի Արդարադատության նախարարություն և սև ծաղկեպսակ դնել շենքի առաջ: Ոստիկանությունն արգելել է քայլերթը՝ թույլ տալով միայն, որ մի քանի մարդ իրենց ուղեկցությամբ մոտենան շենքին ու ծաղկեպսակ դնեն: Երթի մասնակիցները մերժել են ոստիկանության առաջարկը՝ շարժվելով դեպի Արդարադատության նախարարություն: Ոստիկանությունը մեկ անգամ ևս զգուշացրել է, որից հետո դիմել է ջրցան մեքենաների օգնությանը: Ցուցարարներից ոմանք շշեր են նետել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Ոստիկանությունը դիմել է կոշտ միջոցների, որից հետո ցուցարարները սկսել են փախչել: Թուրքական ոստիկանությանը հաջողվել է բերման ենթարկել 20 քաղաքացու: Անկարայում բախումներն այսքանով չեն ավարտվել․ ըստ Cumhuriyet-ի՝ Անկարայի համալարանի ուսանողները համալսարանի տարածքում Charlie Hebdo-ին և Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառում են կազմակերպել: Սակայն համալսարանի ուսանողների մի մասը, որոնց թուրքական թերթն անվանում է հետադիմականներ, քարերով ու փայտերով հարձակվել է միջոցառման մասնակիցների վրա: Երբ վերջիններս փորձել են պատասխանել՝ վրա է հասել ոստիկանությունը և կիրառել արցունքաբեր գազ: Հիշատակի ոգեկոչման արարողություն է կազմակերպվել նաև Հրանտ Դինքի ծննդավայրում ՝ Մալաթիա քաղաքում, որտեղ հարյուրավոր մարդիկ ցույց էին կազմակերպել: Թուրքական Milliyet թերթի հաղորդման համաձայն՝ մի երիտասարդ զենք է պարզել ցուցարարների վրա՝ լարվածություն առաջացնելով: Սակայն քաղաքացիական հագուստով ոստիկանները բռնել են երիտասարդին: Հրատին հիշել են նաև Այնթափում, Շըրնաքում, Ադանայում: Գրեթե բոլոր վայրերում մարդիկ հնչեցնում էին հետևյալ կարգախոսները՝ «Հրանտի համար, արդարության համար», «Առերեսվել Ցեղասպանությանը»,  «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք», «Հրանտին սպանողը պետությունն է»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում