Գլխավոր Լրահոս

Դավութօղլուն հարկ է համարել արտահայտվել Դինքի և 1915-ի մասին

Դավութօղլուն հարկ է համարել արտահայտվել Դինքի և 1915-ի մասին
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել ցավակցական ուղերձով՝ անդրադառնալով նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Դավութօղլուն Հրանտ Դինքին բնորոշել է որպես մի մտավորական, որը  ճանապարհ ու մեթոդներ էր փնտրում Հայաստանի և Թուրքիայի միջև ընդհանուր ապագա կառուցելու համար: Այդ իսկ պատճառով Թուրքիայի վարչապետն առիթը բաց չի թողել, ցավակցությունից զատ, դիմելու ամբողջ հայ ժողովրդին: Նա ասել է, որ պատերազմի պայմաններում հարկադրված տեղափոխության քաղաքականության հետևանքով 1915թ. հակամարդկային իրավիճակ է առաջացել, որի մասին Թուրքիան նախկինում ևս  հայտարարել է, և որ իրենք կիսում են հայ ժողովրդի ցավը: Չօգտագործելով «ցեղասպանություն» եզրը և հարցը  այսքանով  փակված համարելով՝ Թուրքիայի վարչապետը կարևորել է երկու ժողովուրդների միջև թշնամության վերացումը: Ըստ Դավութօղլուի՝ հայերը, «ժամանակը 1915-ում սառեցրած մեծ տրավման անցյալում թողնելու համար, պետք է սկսեն ջարդել տաբուները», իսկ Թուրքիան իր հերթին փորձել է հաստատել լավ հարաբերություններ, ինչի ամենակարևոր ապացույցն անցած տարի վարչապետ Էրդողանի ապրիլ քսանչորսյան ուղերձն էր: Դավութօղլուն շեշտել է, որ վերստին բարեկամական հարաբերություններ հաստատելու իրենց ցանկությունն անկեղծ է և ավելացրել. «Մեր հորիզոնը խաղաղությունն ու բարեկամությունն են»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում