Գլխավոր Լրահոս

Կառավարությունը €25 մլն կստանա ԵՄ-ից` գյուղատնտեսության զարգացման համար

Կառավարությունը €25 մլն կստանա ԵՄ-ից` գյուղատնտեսության զարգացման համար
Հայաստանի կառավարությունը 25 մլն եվրոյի աջակցություն կստանա Եվրոպական միությունից (ԵՄ) ` գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման համար: Եվրոպական միության (ԵՄ) և Ավստրիայի զարգացման գործակալության համատեղ ուժերով մեկնարկ են տալիս Հայաստանում «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման(ENPARD)» ծրագրին: Ծրագրի իրականացման տևողությունը 3 տարի է, որի ընթացքում, ինչպես հաղորդում են Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակից, 20 մլն եվրո բյուջետային աջակցություն կտրամադրվի Հայաստանի կառավարությանը գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն և համապարփակ զարգացման համար: Միևնույն ժամանակ՝ 5 մլն եվրո օժանդակություն կցուցաբերվի գյուղատնտեսության նախարարությանը՝ Հայաստանում ֆերմերների խմբերի և գյուղմթերքների արժեքային շղթաների բարելավման համար: Ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 23-ին: Ավստրիայի կառավարությունը՝ «Ավստրիայի զարգացման համագործակցության» միջոցով իր հերթին լրացուցիչ 1 մլն եվրո կտրամադրի Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում նույն նպատակների, այն է՝ ֆերմերների խմբերի և գյուղմթերքների արժեքային շղթաների տեխնիկական աջակցության համար: Ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) կտրամադրեն տեխնիկական աջակցություն կառավարությանը՝ սերտորեն համագործակցելով գյուղատնտեսության նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ շահագրգիռ կողմերի հետ: UNIDO-ի և UNDP-ի համատեղ ուժերն ուղղված կլինեն գյուղմթերք արտադրող առկա խմբերի ամրապնդմանը, նորերի ստեղծմանը և վերջիններիս հնարավորինս արդյունավետ կերպով արժեշղթաների զարգացման գործում ներգրավմանը: FAO-ն պատասխանատու կլինի ինստիտուցիոնալ զարգացման, քաղաքականության ներդաշնակեցման և գյուղատնտեսության ոլորտում ընդհանուր հաշվառում իրականացնելու հարցում գյուղատնտեսության նախարարությանը տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար: Ծրագրի շահառուներն են գյուղական համայնքները, ֆերմերային տնտեսությունները, գյուղմթերք արտադրող խմբի անդամները, գյուղատնտեսական արժեշղթաներում ներգրավված բնակչությունը և նրանց ընտանիքները:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում