Գլխավոր Լրահոս

Դարչին․ հինգ հրաշալի հատկություն

Դարչին․ հինգ հրաշալի հատկություն
Դարչինի յուրահատուկ բույրն արթնացնում է ջերմ աշնան կամ խնձորով թխվածքաբլիթի հիշողություններ: Սական քչերը գիտեն դրա հրաշալի առողջարար հատկությունների մասին: Օրինակ՝ մեկ թեյի գդալ դարչինի մեջ կա նույնքան հակաօքսիդանտ, որքան կես բաժակ թարմ հապալասի մեջ: Շնորհիվ իր հակամիկրոբային հատկության՝ դարչինը հաջողությամբ պայքարում է սնկային հիվանդությունների, հատկապես՝ կանդիդի դեմ: Դարչինը, ինչպես նաև կոճապղպեղը՝ իմբիրը, դասվելով առողջարար քաղցր համեմունքների շարքը, շուտ են առաջացնում հագեցածության զգացողություն և օգնում կանխել չափից շատ քաղցրեղենի օգտագործումը: Բավական տպավորիչ է, չէ՞: Սակայն սա դեռ ամենը չէ:

Դարչինի հետ ավելի առողջ սիրտ

Փենսիլվանիայի համալսարանի վերջին ուսումնասիրությունները պարզել են, որ դարչինի ու քրքումի հաճախակի կիրառումը նվազեցնում է յուղոտ սննդի թողած բացասական հետևանքները: Ճարպոտ սնունդ ուտելուց հետո տրիգլիցերիդ կոչվող ճարպերի մակարդակն արյան մեջ բարձրանում է, ինչի մեծ քանակը կարող է վնասել սրտանոթային համակարգը: Երկօրյա ուսումնասիրությունները՝ 30 կամավորի մասնակցությամբ, ցույց տվեցին, որ ճարպոտ սննդում երկու ճաշի գդալ նշված համեմունքների ավելացումը արյան մեջ նվազեցնում է տրիգլիցերիդի մակարդակը 30 տոկոսով և 13 տոկոսով բարձրացնում է հակաօքսիդանտների քանակը:

Դարչինը կարգավորում է արյան մեջ շաքարի քանակը

Դարչինը հայտնի է արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցման հատկությամբ: Փորձը կատարվել է ավելորդ քաշ ունեցող 22 կամավորի հետ, որոնց բաժանել են երկու խմբի: Առաջին խմբին, իրենց ամենօրյա սննդակարգի հետ միասին, օրական երկու անգամ պլացեբո են տվել, իսկ մյուս խմբին՝ դարչինի հաբ: Վեց շաբաթ անց երկրորդ խմբի մոտ արյան մեջ շաքարի մակարդակի զգալի անկում է նկատվել:

Պաշտպանություն դիաբետից՝ դարչինի հետ

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը հանգեցնում է նրան, որ շաքարը միանում է պրոտեինի հետ ու կազմում AGE կոչվող նյութեր, որոնք, ըստ Ջորջիայի համալսարանի ուսումնասիրությունների, նպաստում են հյուսվածքների վաղաժամ քայքայմանն ու ծերացմանը, ինչն անմիջական առնչություն ունի շաքարախտի հետ: Դարչինի մեջ առկա հակաօքսիդանտները կանխում են AGE-ների ձևավորումը, ինչը հեռահար պատկերում նվազեցնում է սրտի արատի հավանականությունը և արյունատար անոթների կարծրացումը:

Ուղեղի արդյունավետ աշխատանք

Հետազոտությունները ցույց են տվել, որ դարչինի բույրը կարճաժամկետ ակտիվացնում է ուղեղի աշխատանքը, իսկ այն սննդի մեջ կիրառելը նպաստում է ուղեղի ավելի արդյունավետ աշխատանքին: Ուսումնասիրություններից մեկում ուսանողների երեք խմբի հանձնարարել են նմանատիպ համակարգչային առաջադրանքներ, ընդ որում՝ մի խումբը ծամել է մաստակ, մյուս խումբը՝ ոչինչ, իսկ երրորդը՝ դարչինի, հասմիկի կամ անանուխի համով մաստակ:  Դարչինի համով մաստակ ծամած կամավորների մոտ գրանցվել են ամենաբարձր կոգնիտիվ ցուցանիշները:

Պաշտպանություն պարկինսոնի հիվանդությունից

Ստամոքսում դարչինը մարսողությունից հետո վերածվում  է սոդիում բենզոնատ կոչվող նյութի, որը հեշտությամբ ուղեղ է թափացում: Պարկինսոնով ախտահարված մկների վրա կատարված փորձը ցույց է տվել նեյրոնների պաշտպանություն, նևրոհաղորդակների ու շարժական գործառույթի բարելավում:

Ինչպես դարչինը ներառել սննդի մեջ

Դարչինը կարելի է ավելացնել առավոտյան սուրճի կամ թեյի մեջ, կամ խառնել քամած մածունին՝ թարմ մրգերի, ընկուզեղենի հետ միասին: Համեղ են նաև դարչինով պատրաստված տարատեսակ թխվածքաբլիթները: Քաղցրակերների համար հրաշալի և առողջարար տարբերակ է հալեցված սև շոկոլադը՝ համեմված դարչինով ու ընկույզով, նուշով կամ հնդկական ընկույզով:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում