Ավարտվեց Australian Open-2015-ի տղամարդկանց մենախաղերի առաջին քառորդ եզրափակիչը` ATP վարկանիշային աղյուսակի 3-րդ համար իսպանացի Ռաֆայել Նադալը 3 սեթում (6:2, 6:0, 7:6) պարտություն կրեց չեխ Տոմաշ Բերդիխից (7):
Քիչ անց կմեկնարկի երկրորդ քառորդ եզրափակիչը` աշխարհի 6-րդ ռակետ բրիտանացի Էնդի Մարեյը ուժերը կչափի ավստրալացի Նիկ Կիրիոսի հետ: Հենց այս զույգի հաղթողն էլ կիսաեզրափակչում կխաղա Բերդիխի հետ:
Քառորդ եզրափակիչ մյուս հանդիպումները` Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) - Միլոշ Ռաոնիչ (Կանադա, 8) և Ստանիսլաս Վավրինկա (շվեյցարիա, 4) - Կեյ Նիշիկորի (Ճապոնիա, 5) կկայանան վաղը:
Կանանց մենախաղերում առաջին կիսաեզրափակիչը ռուսական կլնի. այսօր քառորդ եզրափակիչ փուլում Մարիա Շարապովան 2:0 հաշվով (6:3, 6:2) առավելության հասավ կանադուհի Եժենի Բուշարի նկատմամբ, Եկատերինա Մակարովան կրկին երկու սեթում (6:4, 6:0) պարտության մատնեց ռումինուհի Սիմոնա Հալեպին:
Մյուս կիսաեզրափակիչն էլ կարող է ոչ միայն ամերիկյան լինել, այլև` ընտանեկան. վաղը կայանալիք քառորդ եզրափակիչներում ուժերը կչափեն Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) - Դոմենիկա Ցիբուլկովա (Սլովակիա) և Վենուս Ուիլյամս (ԱՄՆ) - Մեդիսոն Քիս (ԱՄՆ) զույգերը:
Civilnet











