Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է շուտով գլխավորել Իսպանիայի բարձրագույն առաջնությունում հանդես եկող թիմերից մեկը։ Այս մասին հաղորդում է A Bola մարզական պարբերականը։
Ըստ այդ աղբյուրի՝ Կլոպի ծառայություններով հետաքրքրված է Բիլբաոյի «Ատլետիկի» փոխնախագահ Ֆերնանդո Գարսիա Մակուան։ Վերջինս պատրաստվում է մասնակցել ակումբի նախագահի ընտրույթուններին, իսկ նախընտրական ծրագրում ներկայացված կետերից մեկում Մակուան նշել է, որ ակումբը գլխավորելու դեպքում կհրավիրի գերմանացի մասնագետին։ Ընտրությունները կայանալու են մարտի 27-ին։ Առայժմ հայտնի չէ Յուրգեն Կլոպի արձագանքն այս հրապարակմանը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Բորուսիան», ուր հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, գտնվում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի ստորին մասում։
Civilnet











