Գլխավոր Լրահոս

ԵՏՄ-ին Հայաստանի միացումը կնպաստի հայ-իրանական կապերի զարգացմանը. Իրանի արտգործնախարար

ԵՏՄ-ին Հայաստանի միացումը կնպաստի հայ-իրանական կապերի զարգացմանը. Իրանի արտգործնախարար

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը կնպաստի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը: Հունվարի 27-ին այսպիսի հայտարարություն է արել երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, Հովիկ Աբրահամյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆը  քննարկել են հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես` անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային ծրագրերին, որոնք կնպաստեն առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Իրանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակից` Աբրահամյանն ու Զարիֆը նշել են, որ պետք է ջանքեր գործադրել առևտրատնտեսական համագործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին, կարևորվել հակամարտությունների խաղաղ կարգավորումը և տարածաշրջանի կայունությունը:

Հունվարի 27-ին` ավելի վաղ, Մոհամադ Ջավադ Զարիֆին ընդունել էր նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպմանը անդրադարձ էր արվել համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերին, ինչպես նաև քննարկվել էին տարածաշրջանային մի շարք խնդիրներ: Նալբանդյանը ներկայացրել էր ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը, և նշել էր, որ Հայաստանը գնահատում է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի հարցում:

***

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրեցին 2014թ․ մայիսի 29-ին Աստանայում։

Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը։

ԵՏՄ-ն սկսեց գործել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանը պաշտոնապես ԵՏՄ անդամ դարձավ հունվարի 2-ից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում