Շախմատի տղամարդկանց Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի ապրիլի 18-29-ը Ծաղկաձորում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը: Այս մասին հաղորդում է Azerisport կայքը:
Շախմատային կարևորագույն այս ստուգատեսին մասնակելու է 10 ընտրանի՝ կազմված 5-ական պատվիրակներից: Թիմերը 9 տուրում կպայքարեն թիմային գավաթի համար:
Հիշեցնենք, որ առաջնությունը Հայաստանում է անցկացվել նաև 2001թ.-ին:
Civilnet











