Հայտնի են Australian Open - 2015-ի տղամարդկանց մենախաղերի կիսեզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները: Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ առաջին ուղեգրերը նվաճել էին չեխ Տոմաշ Բերդիխն ու բրիտանացի Էնդի Մարեյը:
Այսօր կայացած առաջին քառորդ եզրափակչում մրցաշարի գործող չեմպիոն շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան առանց մեծ դժվարության պարտության մատնեց (6:2, 6:0, 7:6) ճապոնացի Կեյ Նիշիկորիին:
Մյուս քառորդ եզրափակչում աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը նույն 3:0 հաշվով (7:6, 6:4, 6:2) առավելության հասավ Կանադան ներկայացնող Միլոշ Ռաոնիչի նկատմամբ: Նովակն այս հաղթանակի շնորհիվ 25-րդ անգամ նվաճեց «Մեծ սաղավարտի մրցաշարերի կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր: Բացի այդ, Australian Open-ի քառակի չեմպիոնն այս մրցաշարում տարած հաղթանակների թվով հավասարվեց 3-րդ տեղում ընթացող Անդրե Աղասիին` 48 հաղթանակ, այդ ցուցանիշով նրանց գերազանցում են միայն Ստեֆան Էդբերգն (56 հ.) և Ռոջեր Ֆեդերերը (75 հ.):
Այսպիսով Australian Open - 2015-ի եզրափակչի ուղեգրերի համար կպայքարեն Բերդիխ - Մարեյ և Ջոկովիչ - Վավրինկա զույգերը:
Civilnet











