Գլխավոր Լրահոս

Փոքր և միջին բիզնեսը կառավարությանը մեկ օր ժամանակ տվեց

Փոքր և միջին բիզնեսը կառավարությանը մեկ օր ժամանակ տվեց

Փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները` մի քանի հարյուր մարդ, հունվարի 29-ին բողոքի ցույց են անցկացրել կառավարության շենքի դիմաց:

Նրանք վարչապետ Հովիկ Աբրահամյանից պահանջում են կասեցնել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, որը պետք է ուժի մեջ մտնի փետրվարի 1-ից:

Ցուցարարները կառավարություն շենքից շարժվել են դեպին նախագահի նստավայր: Նրանք որոշ ժամանակով փակել են Բաղրամյան պողոոտան, սակայն ոստիկանների միջամտությունից հետո փողոցը կրկին բացվել է: Քաղաքացիները հայտարարել են, որ օերքնի կասեցման համար կառավարությանը ժամանակ են տալիս մինչև հունվարի 30-ը՝ ժամը 11-ը, հակառակ դեպքում՝ իրենք կդիմեն հարկային պետական ծառայություն՝ կասեցնելու իրենց ձեռնարկությունների գործունեությունը՝ առնվազն տասը օրով:

Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել նաև հունվարի 26-ին և 27-ին:

***

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս, միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:

Օրենքը, որը վարչապետ Հովիկ Աբրահամյանի վստահեցմամբ, ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, պետք է ուժի մեջ մտներ 2014թ. հոկտեմբերի 1-ին: Սակայն այն առաջացրել էր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների դժգոհությունը, և նախքան դրա ուժի մեջ մտնելը նրանք բողոքի ցույցեր էին անցկացրել կառավարության և Ազգային ժողովի դիմաց:

Արդյունքում փոքր ու միջին բիզնեսին ներկայացվող գույքագրման պահանջը երկարաձգվել էր մինչև 2015թ. փետրվարի 1-ը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում