Գլխավոր Լրահոս

«Ռուսաստանի անշարժ գույքի արքաները 2015». Սամվել Կարապետյանը երկրորդն է

«Ռուսաստանի անշարժ գույքի արքաները 2015». Սամվել Կարապետյանը երկրորդն է

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Forbes ամսագրի ռուսական տարբերակի «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները-2015» վարկանիշում կրկին հայտնվել է երկրորդ հորիզոնականում:

Ամսագրի ցանկում ընդգրկված են Ռուսաստանի տարածքում գտնվող առևտրային անշարժ գույքի տեղացի և արտասահմանցի սեփականատերեր:

Ըստ վարկանիշի՝ անշարժ գույքի վարձակալությունից Սամվել Կարապետյանի ստացած եկամուտը կազմել է 1,08 մլրդ դոլար:

Մոսկվայում գործարարին են պատկանում «ՌԻՈ» (105 հազ. քմ) առևտրային կենտրոնը, Novotel Moscow City հյուրանոցը (360 համար)։2014թ. «Տաշիրը» «Սկոլկովո» նորարարական կենտրոնում 400 հազ. քմ բնակելի, առևտրային տարածքների և գրասենյակների կառուցման թույլտվություն է ստացել: Ներդրումների հայտարարված ծավալը 800 մլն դոլար է:

«Ռուսաստանի անշարժ գույքի արքաները-2015» վարկանիշի թոփ-30-ում ազգությամբ հայ գործարարներ ներառված չեն: Ցանկի առաջատարը  «Կիևյան հրապարակ» ընկերությունների խմբի սեփականատերեր Զարախ Իլիև և Գոդ Նիսանովն են: 2014թ. անշարժ գույքի վարձակալությունից գործարարների ստացած եկամուտը կազմել է 1,4 մլրդ դոլար: Երրորդ հորիզոնականում է «ԻԿԵԱ Մոս» ընկերության սեփականատեր Ինգվար Կամպրադի ընտանիքը՝ 790 մլն դոլար եկամուտով:

Forbes ամսագրի ռուսական տարբերակի փետրվարյան համարի շապիկին պատկերված է Սամվել Կարապետյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում