Գլխավոր Լրահոս

2014-ը բարդ էր Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների համար. Ուկրաինայի դեսպան

2014-ը բարդ էր Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների համար. Ուկրաինայի դեսպան
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջից: Անցյալ տարին քաղաքական առումով բարդ էր Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների համար: Այսպիսի հայտարարություն է արել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան փետրվարի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ: Դեսպանը, մասնավորապես, անդրադարձել է անցյալ տարվա մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկությանը, որով անօրինական էր ճանաչվում Ղրիմում անցկացված հանրաքվեն: Բանաձևին դեմ քվեարկածների թվում էր նաև Հայաստանը: «Տարին բարդ էր հարաբերությունների համար: Եթե հիշում եք՝ Հայաստանը աջակցել էր Ղրիմի բռնակցմանը, ինչը հետք թողեց մեր երկկողմ հարաբերությունների վրա: Ուկրաինան խորհրդակցությունների համար հետ կանչեց իր դեսպանին, մենք հայտնեցինք հարցի շուրջ մեր դիրքորոշումը»,- նշել է Կուխտան: Այդուհանդերձ, ինչպես ասել է Ուկրաինայի դեսպանը, Սերժ Սարգսյանն առաջիններից էր, ով Ուկրաինայում նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորել էր Պետրո Պորոշենկոյին: Դեսպան Կուխտան անդրադարձել է նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: «Մենք հարգում ենք Հայաստանի այդ ընտրությունը: Եվ չնայած նրան, որ Ուկրաինան անցյալ տարի Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիր էր ստորագրել, Հայաստան-Ուկրաինա տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ»,- ասել է Կուխտան ու նշել, որ 2013թ. երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 223 մլն դոլար: Ե՛վ Ուկրաինան, և՛ Հայաստանը, ըստ Իվան Կուխտայի, հակված են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում