Գլխավոր Լրահոս

Նաիրիտցիները մինչև փետրվարի 25-ը մեկ ամսվա աշխատավարձ կստանան

Նաիրիտցիները մինչև փետրվարի 25-ը մեկ ամսվա աշխատավարձ կստանան
Նաիրիտցիների բողոքի ցույցը կառավարության շենքի առջև, հունվարի 27, 2015թ.: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը փետրվարի 2-ին հանդիպել է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ, ինչպես խոսատացել էր հունվարի 27-ին: Ինչպես հաղորդում են էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից, նա ներկայացրել է աշխատավարձերի վճարման ու  պարտքի մարման  վերաբերյալ տեղեկատվությունն ու խնդրի լուծման համար իրականացվող քայլերը և տեղեկացրել, որ մինչև փետրվարի 25-ը նաիրիտցիներին կվճարվի ևս մեկ ամսվա աշխատավարձ: Զախարյանի խոսքով՝ ԱՊՀ Միջպետական Բանկի հետ շարունակվում են գործարանի գույքը գրավից հանելու ուղղությամբ աշխատանքները, որից հետո՝ հետագա գործարկման ընթացքում գործարանին ոչ պիտանի գույքը կիրացվի, և յդ կերպ հնարավոր կլինի  աշխատավարձի պարտքի մարման խնդիրն ավելի արագ կարգավորել: Ըստ նախարարի՝ հաշվի առնելով, որ այդ գործընթացը բավական ժամանակատար է, ստեղծվել է գործարանի աշխատակիցներից կազմված աշխատանքային խումբ, որն արդեն ցուցակագրել է գրավի տակ չգտնվող գույքը և փորձելու է կարճ ժամկետում կազմակերպել դրա իրացումը: Նա վստահեցրել է, որ իրացումից գոյացած գումարներն ուղղվելու են աշխատակիցների աշխատավարձի պարտքի  մարմանը, որը «վերջնահաշվարկի հետ միասին կազմում է մոտ 15 մլն. դոլար, կամ 7,2 մլրդ դրամ»: «Այդ պարտքն ամբողջությամբ պետք է վճարվի:  Ձեր աշխատավարձի պարտքի մարման խնդիրն անհանգստացում է բոլորիս:  Կա հանրապետության նախագահի հանձնարարականը, որ այդ հարցը լուծվի հնարավորին սեղմ ժամկետում»,- ասել է Երվանդ Զախարյանը: *** «Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ հունվարի 27-ին բողոքի ցույց են անցկացրել նախագահի նստավայրի դիմաց, այնուհետ՝ էներգետիկայի նախարարություն՝ պահանջելով իրենց 18 ամսվա աշխատավարձի պարտքի մարում: Այդ օրը Երվանդ Զախարյանը նրանց հետ հանդիպմանն ասել էր, որ առաջիկա օրերին նրանք կստանան մեկ ամսվա աշխատավարձ: Գործարանի աշխատակիցները նույն պահանջով ցույց են անցկացրել նաև 2014-ի դեկտեմբերին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրանց հետ հանդիպմանն ասել էր, որ պետությունը ներկայում իրավասություն և հնարավորություն չունի մարելու կուտակված պարտքերը: «Նաիրիտ» գործարանն արդեն չորս տարի է, ինչ մատնված է պարապուրդի, սակայն տեխնոլոգիական գործընթացները պահպանելու, ինչպես նաև աշխատակիցների վարձատրության համար օրական շարունակում է մոտ 3 մլն դրամի պարտք կուտակել. միայն աշխատավարձային ամսական ֆոնդն այստեղ մոտ $1 մլն է։ Գործարանի աշխատակիցները պարբերաբար նախագահի նստավայրի, Ազգային ժողովի և կառավարության դիմաց կազմակերպում են բողոքի ցույցեր:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում