Գլխավոր Լրահոս

Ռուբեն Վարդանյանը կզբաղվի նավթի փոխադրմամբ

Ռուբեն Վարդանյանը կզբաղվի նավթի փոխադրմամբ

Globaltrans ընկերության համասեփականատերեր Նիկիտա Միշինը, Կոնստանտին Նիկոլաևը և Անդրեյ Ֆիլատովը նավթի և նավթամթերքի փոխադրման բիզնեսում նոր գործընկեր ունեն.  «Բալտտրանսսերվիս» երկաթուղային օպերատորի 40% բաժնեմասը նրանք վաճառել են «Վարդանյան, Բրոյտման և գործընկերներ» ԲԲԸ-ին: Globaltrans-ի համասեփականատերերը շարունակում են պահել բաժնետոմսերի 60%-ը, գրում է «Վեդոմոսոտի» թերթը:

«Infoline-անալիտիկ» գործակալության գլխավոր տնօրեն Միխայիլ Բուրմիստրովի գնահատմամբ՝ գործարքի արժեքը կազմում է 7 մլրդ ռուբլի:

«Բալտտրանսսերվիսը» Ռուսաստանում, ԱՊՀ-ի և Բալթյան երկրներում նավթամթերքի խոշորագույն փոխադրողն է: Ընկերությունը բեռնված է մինչև 2018թ., ԲՏՍ-ն ունի սեփական լոկոմոտիվների պարկ:

«Վարդանյան, Բրոյտման և գործընկերներ» ընկերությունը հիմնադրվել է անցյալ տարվա գարնանը՝ Ռուբեն Վարդանյանի և «Տրոյկա դիալոգ» ընկերության իր նախկին գործընկեր Բրոյտմանի կողմից: «Վարդանյան, Բրոյտման և գործընկերներ»-ը խորհրդատվական ծառայություններ է մատուցում կորպորատիվ կլանման և միավորման վերաբերյալ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում