Գլխավոր Լրահոս

Սպիտակ տունը 2016-ին էապես քիչ գումար է նախատեսում Հայաստանի համար

Սպիտակ տունը 2016-ին էապես քիչ գումար է նախատեսում Հայաստանի համար

ԱՄՆ 2016թ. բյուջեի նախագծով գումար չի նախատեսվում Լեռնային Ղարաբաղի համար։

Փետրվարի 3-ին ԱՄՆ նախագահի վարչակազմը ներկայացրել է 2016թ. բյուջեի նախագիծը, որով առաջարկվում է կրճատել Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող ֆինանսական օգնությունը, երկու երկրներին տրամադրվող ռազմական օգնության ծավալը նույնն է, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Նախագծով առաջարկվում է 2016 ֆինանսական տարում Հայաստանին հատկացնել 18,36 դոլար, ինչը, Կոնգրեսի հաստատման դեպքում, կլինի Հայաստանի անկախացումից ի վեր ամենաքիչ հատկացումը: Այդ գումարը ավելի քան 2 մլն դոլարով պակաս է, քան 2014 ֆինանսական տարում:

Վրաստանի համար առաջարկվող գումարն էապես մեծ է՝ 50,5 մլն դոլար։

Բյուջեի նախագծով գումար չի նախատեսվում Լեռնային Ղարաբաղի համար, չնայած վերջին մի քանի տարիներին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ, USAID) այս նպատակով տարեկան հատկացրել է 2 մլն դոլար:

Առաջիկա ամիսներին Հայ դատի հանձնախումբն աշխատելու է հայամետ կոնգրեսականների հետ՝ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին օգնությունն ավելացնելու համար և Ադրբեջանին ռազմական օգնություն չտրամադրելու նպատակով:

 

Տնտեսական օգնությունԱրտաքին ռազմական ֆինանսավորումՄիջազգային ռազմական կրթություն և ուսուցումԹմրանյութերի նկատմամբ միջազգային վերահսկողության և իրավակարգի աջակցում
Հայաստան$18,360,000$1,700,000$600,000$1,700,000
Ադրբեջան$ 7,978,000$1,700,000$600,000$800,000
Վրաստան$50,552,000$ 0$2,200,000$3,500,000
 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում