Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը Վրաստանի համար թանկացնում է բնական գազը

Ադրբեջանը Վրաստանի համար թանկացնում է բնական գազը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փետրվարի 5-ին հանձնարարել է փոխվարչապետներին բանակցություններ սկսել Ադրբեջանի պետական նավթային ընկերության ՝ SOCAR-ի հետ՝ Վրաստանում բնական գազի սակագների բարձրացումից խուսափելու համար, հաղորդում է վրացական civil.ge կայքը:

Թբիլիսիում մարտ 1-ից իրավաբանական անձանց համար գազի սակագինը կկազմի $0,45/1 խմ՝ ներկայիս $0,23/1 խմ-ի փոխարեն: Այս մասին տեղեկացրել է «ԿազՏրանսԳազ Թբիլիսի» ընկերությունը՝ թանկացումը պայմանավորելով լարի-դոլար փոխարժեքի փոփոխմամբ:  Ֆիզիկական անձանց համար գազի սակագնի բարձրացում չի ակնկալվում:

«Կարծում եմ՝ պետք  է ուղիներ գտնենք՝ խուսափելու գազի սակագնի բարձրացումից՝ առնվազն այս փուլում: Մենք կապվել ենք SOCAR-ի ներկայացուցիչների հետ: Նրանք պատրաստ են բանակցել այս հարցով, հետևապես ես հանձնարարում եմ փոխվարչապետներին, իմ անունից այս հարցը լուծել հնարավորինս սեղմ ժամկետներում»,- ասել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի շրջաններում գազի սակագինը $0,25/1 խմ է: Վրաստանի էներգետիկայի նախարարությունը նշում է, որ գազի սակագնի փոփոխման հարցում պայմանավորվածության համաձայն՝ բարձր սակագինը հացի գործարանների վրա չի տարածվի:

Ադրբեջանն ապահովում է Վրաստանում սպառվող գազի 80 տոկոսը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում