Գլխավոր Լրահոս

Հայկական բջջային հավելվածը $10 մլն է ներգրավել

Հայկական բջջային հավելվածը $10 մլն է ներգրավել
Բջջային հեռախոսների լուսանկարների ֆոտոխմբագրիչ PicsArt հավելվածը, որ մշակվել է հայաստանյան մասնագետների կողմից, ամերիկյան Sequoia Capital ընկերության կողմից 10 մլն դոլար ֆինանսավորում է ստացել, հաղորդում է Techcrunch.com կայքը: Հավելվածի ներբեռնումների թիվը ներկայում հասնում է 200 մլն-ի, իսկ ամսական ակտիվ օգտատերերի թիվը 60 մլն է: Հավելվածն ստեղծվել է հայկական «Սորսիո» ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանի կողմից 2011թ. Կալիֆոռնիայում: Ընկերությունը ներգրավված միջոցները մտադիր է օգտագործել Սան Ֆրանցիսկոյի իր նորաբաց գրասենյակն ընդլայնելու ուղղությամբ: Բացի այդ՝ դա PicsArt-ին հնարավորություն կտա գործընկերային կապեր հաստատել Sequoia Capital-ի հետ: Venturebeat.com կայքի հետ զրույցում Ավոյանը նշել է, որ «ոգեշնչվում է իր դստեր կողմից, որը սիրում է ստեղծագործել, և արտիստ է»: «Հրաշալի կլինի ունենալ այնպիսի հավելված, որը թույլ կտա մարդկանց աղջկաս պես ստեղծարար լինել»,- ասել է Ավոյանը: PicsArt-ի հեղինակ Հովհաննես Ավոյանն ասում է, որ ոգեշնչվում է դստեր կողմից։ Նրա խոսքով՝ PicsArt-ը «սոցիալական ցանց չէ, և նման է նկարների համար նախատեսված YouTube-ի»: PicsArt-ը, ի տարբերություն Instagram սոցիալական ցանցի, շեշտը դնում է ֆոտոխմբագրիչի հատկությունների զարգացման վրա: Հավելվածը հնարավորություն է տալիս օգտատերերին ավելացնել նաև տեքստ, սթիքերներ, ինչպես Instagram-ը: Շատերը PicsArt-ը համարում են Photoshop-ի և Instagram-ի խառնուրդ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում