Գլխավոր Լրահոս

«Նաիրիտի» 1700 աշխատակից ազատվել է աշխատանքից

«Նաիրիտի» 1700 աշխատակից ազատվել է աշխատանքից

Փետրվարի 6-ին «Նաիրիտ» գործարանի 1700 աշխատակից ազատվել է աշխատանքից: Այս մասին հաղորդում է գործարանի արհմիութենական կոմիտեն։

«Կրճատվեցին ընկերության հազվագյուտ, բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր տարիներ շարունակ իրենց անուրանալի ներդրումն են ունեցել գործարանի արտադրական գործընթացում:

Ընկերության արհմիությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում աշխատանքից ազատված աշխատակիցներին և լիահույս է, որ գործարանն այնուամենայնիվ վերագործարկվելու է, և բոլոր մասնագետները կրկին վերադառնալու են աշխատանքի:

Ինչ վերաբերում է աշխատավարձի պարտքի մարմանը, ապա մենք վստահեցնում ենք, որ ձեզ հետ միասին պայքարելու ենք` հնարավորինս սեղմ ժամկետներում պարտքերի խնդիրը լուծելու համար»,- ասված է արհմիութենական կոմիտեի հաղորդագրությունում:

2014թ. դեկտեմբերի սկզբի դրությամբ` աշխատանքից ազատելու վերաբերյալ ծանուցագրեր էին ուղարկվել «Նաիրիտ» գործարանի 2100 աշխատակցի: Գործարանի տնօրինությունը հայտարարել էր, որ «աշխատողների հնարավոր կրճատումներն արվում են ձեռնարկության ծախսերի օպտիմալացման ու հետագա պարտքերի կուտակումը կանխելու նպատակով»:

***

«Նաիրիտ» գործարանն արդեն չորս տարի է, ինչ մատնված է պարապուրդի, սակայն տեխնոլոգիական գործընթացները պահպանելու, ինչպես նաև աշխատակիցների վարձատրության համար օրական շարունակում է մոտ 3 մլն դրամի պարտք կուտակել. միայն աշխատավարձային ամսական ֆոնդն այստեղ մոտ $1 մլն է։ Գործարանի աշխատակիցները պարբերաբար նախագահի նստավայրի, Ազգային ժողովի և կառավարության դիմաց կազմակերպում են բողոքի ցույցեր:

Հունվարի 27-ին նրանք հերթական բողոքի ցույցն էին անցկացրել նախագահի նստավայրի, այնուհետ՝ էներգետիկայի նախարարության դիմաց՝ պահանջելով իրենց 18 ամսվա աշխատավարձի պարտքի մարում:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը փետրվարի 2-ին հանդիպել էր «Նաիրիտի» աշխատակիցների հետ և տեղեկացրել, որ մինչև փետրվարի 25-ը նաիրիտցիներին կվճարվի ևս մեկ ամսվա աշխատավարձ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում