Գլխավոր Լրահոս

Հստակեցվել են Վաչե Գաբրիելյանի ղեկավարած կառույցի գործառույթները

Հստակեցվել են Վաչե Գաբրիելյանի ղեկավարած կառույցի գործառույթները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 10-ին հրամանագիր է ստորագրել, որով սահմանել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության գործառույթները: Հրամանագրի կետերից երևում է, որ նորաստեղծ նախարարությանը ի թիվս ներքին հարցերի, վերապահվելու է նաև արտաքին տնտեսական քաղաքականության իրականացումը։

Ըստ հրամանագրի՝ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը համակարգում է.

1. Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև միջազգային (տարածաշրջանային) այլ տնտեսական կառույցների և միությունների հետ ՀՀ իրավասու պետական մարմինների աշխատանքները տնտեսական ոլորտում:

2. Եվրասիական տնտեսական միության հետ ՀՀ իրավասու մարմինների աշխատանքները:

3. ՀՀ-ի և Եվրամիության միջև տնտեսական համագործակցության շրջանակներում ՀՀ իրավասու մարմինների աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև տնտեսական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները:

4. Եվրասիական տնտեսական միության և Եվամիության հետ իրականացվող տնտեսական քաղաքականության ներդաշնակեցմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները:

5. Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրից բխող տնտեսական միջոցառումների իրականացումը:

6. ՀՀ իրավասու մարմինների կողմից Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում բարեփոխումներին վերաբերող՝ ՀՀ-ի պարտավորություններից բխող տնտեսական միջոցառումների իրականացումը:

7. Եվրամիության կողմից տրամադրվող աջակցության և Եվրամիության գործիքակազմի շրջանակներում նախատեսված տնտեսական ծրագրերի իրականացումը:

Նախարարությանը վերապահվել են նաև մի շարք այլ լիազորություններ:

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունն ստեղծվել է 2014թ. նոյեմբերին: Նորաստեղծ գերատեսչությունը ղեկավարում է Վաչե Գաբրիելյանը, որը նաև համատեղում է փոխվարչապետի պաշտոնը։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում