Գլխավոր Լրահոս

Հայերեն մանկական ուսուցողական խաղ՝ iOS և Android համակարգերի համար

Հայերեն մանկական ուսուցողական խաղ՝ iOS և Android համակարգերի համար
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հայ երեխաների համար ստեղծել է առցանց ուսուցողական խաղ՝ iOS և Android գործառնական համակարգերի համար: ՍիվիլՆեթի հետ զրույցում միությունից տեղեկացրին, որ խաղի նպատակը ժամանակակից հաղորդակցության սարքերի միջոցով մանուկներին հայերեն լեզվին մոտ պահելն է, ինչը «հատկապես Սփյուռքում, որոշակի նահանջ է ապրում»: Երեք տարեկանից բարձր երեխաների համար նախատեսված խաղը նպատակ ունի նաև զարգացնել երեխայի հիշողությունը, լեզուն, տրամաբանությունը, բազմակողմանի մտածելակերպը, ստեղծագործական կարողությունը, երևակայությունը: Խաղը հասանելի է ինչպես արևելահայերեն, այնպես էլ արևմտահայերեն տարբերակներով: Խաղի հերոսները Լալան ու Արան է: Նրանք ցուցումներ են տալու՝ օգնելով երեխաներին անցնել խաղի բոլոր փուլերը: Խաղը մասնակի հասանելի կլինի անվճար: Խաղերի վրա աշխատել է պրոֆեսիոնալների խումբ, իսկ ծրագիրն ավարտին հասցնելու համար Համազգային միությունը դրամահավաք է կազմակերպել Kickstarter առցանց ծրագրով՝ նպատակ ունենալով 40 օրում հավաքել 15000 դոլար՝ խաղի վերջնական թողարկման համար:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում