Գլխավոր Լրահոս

Արարատյան մաքսատունը՝ ԵՏՄ երկրներ ներմուծվող/արտահանվող ապրանքների մաքսատուրքերի մասին

Արարատյան մաքսատունը՝ ԵՏՄ երկրներ ներմուծվող/արտահանվող ապրանքների մաքսատուրքերի մասին

Հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների միջև առևտուրը կատարվում է առանց ներմուծման և արտահանման մաքսատուրքերի՝ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, ինչի արդյունքում բավականին հեշտացել է Հայաստանում արտադրվող ապրանքների արտահանումը միության երկրներ: Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարարության Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ Արամ Քոչարյանը, հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից:

Քոչարյանի խոսքով՝  ներմուծման և արտահանման ընթացակարգերը բավականին դյուրացվել են, ընդ որում, ԵՏՄ ապրանքները ՀՀ ներմուծելիս կրկնակի մաքսային ձևակերպում չի իրականացվում։

Ըստ ֆինանսների նախարարության՝ Արարատյան տարածաշրջանային մաքսատանը գրանցված մոտ 19400 արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներից գործում են 9000-ը, իսկ մոտ 3000 մասնակիցներ արտաքին տնտեսական գործունեություն են իրականացնում ԵՏՄ անդամ պետություններում գրանցված կազմակերպությունների հետ։ «Փոփոխություններով, փաստորեն, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն այլևս մաքսատուն այցելելու անհրաժեշտություն չունեն. նոր կարգով ներմուծման կամ արտահանման վերաբերյալ ընդամենը երկու փաստաթղթերը տնտեսվարողը ներկայացնում է հարկային մարմին»,- ասել է Արամ Քոչարյանը:

ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված` փոփոխություններ են կատարվել նաև ներմուծման դրույքաչափերում. որոշ խումբ ապրանքների համար նվազեցվել կամ նույնիսկ զրոյացվել են դրույքաչափերը, իսկ որոշ ապրանքերի դեպքում` բարձրացվել, սակայն Հայաստանի կառավարության ջանքերով 776 ապրանքների դրույքաչափեր մնացել են անփոփոխ. դրանք կհավասարվեն Մաքսային միության դրույքաչափերին` սկսած 2022 թվականից, օրինակ՝ սննդամթերքը, արտադրության հումքը, շինանյութը և այլ ապրանքներ։

Նվազել են սառեցված ձկան, ավտոպահեստամասերի որոշ տեսակների, պլաստմասե խողովակների, պլաստմասե այլ արտադրանքի, արևադարձային մրգերի մաքսատուրքերը, իսկ հանվել է կանաչ սուրճի, պոմպերի, կոմպրեսորների, կենցաղային էլեկտրատեխնիկայի որոշ տեսակների մաքսատուրքը։ Կան նաև որոշ ապրանքատեսակների մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացում. կահույքի, կենցաղային էլեկտրատեխնիկայի, փայտանյութի, ավտոպահեստամասերի որոշ տեսակների։

Քոչարյանի խոսքով՝ նորամուծություններ կան նաև ոչ ԵՏՄ անդամ երկրներից ապրանքների ներմուծման մասով՝ կրկին պայամնավորված ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ:

«Օրենսդրական փոփոխությունների արդյունքում երկարացվել են ոչ ԵՏՄ անդամ երկրներից ներմուծվող ապրանքների հայտարարագրման համար սահմանված ժամկետները. նախկին տասն օրվա փոխարեն սկզբնական երկու ամիս՝ հետագայում ևս երկու ամսով երկարաձգելու հնարավորությամբ»,- ասել է նա:

Ներկրողներին, ըստ Քոչարյանի, հնարավորություն է ընձեռնվել ապրանքների մաքսատուրքերի, հարկերի վճարումները կատարել հայտարարագրումից հետո մինչև սահմանված ժամկետում այդ ապրանքների բացթողումն՝ առանց տույժերի և տուգանքների։

***

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է 2015թ. հունվարի 2-ից: ԵՏՄ-ն սկսել է գործել 2015թ. հունվարի 1-ից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում