Գլխավոր Լրահոս

«Կարապետյանները երբեք խոստումներ չեն տվել ու չեն տալիս». հայտարարություն

«Կարապետյանները երբեք խոստումներ չեն տվել ու չեն տալիս». հայտարարություն

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար (2008-2011 թթ.) Կարեն Կարապետյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ` հերքելով մամուլում նախօրեին տարածված լուրերը, թե իշխանություններին հաջողվել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին համոզել առաջիկայում 1 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում:

«Երեկ լրատվամիջոցներից մեկով տեղեկություն տարածվեց, թե իշխանություններին հաջողվել է համոզել Սամվել Կարապետյանին՝ առաջիկայում շուրջ 1 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում: Հարկ ենք համարում հայտնել, որ նշյալ տեղեկությունը որևէ աղերս չունի իրականության հետ: Կարապետյանների ընտանիքը տարիներ շարունակ իր համեստ ներդրումներն է ունեցել Հայաստանում՝ առանց, այսպես կոչված, համոզելու անհրաժեշտության: Կարապետյանները երբեք խոստումներ չեն տվել ու չեն տալիս, և այսուհետ ևս իրենց հնարավորությունների շրջանակներում օգտակար են լինելու Հայաստանին ու հայ ժողովրդին սեփական նախաձեռնությամբ»:

***

Կարեն Կարապետյանը, թեև իշխող կուսակցության պատգամավոր է, վերջին շրջանում քանիցս քննադատության է ենթարկել իշխանությանը: Անցյալ տարվա դեկտեմբերին հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ եթե իշխանավորները ձգեն իրենց գոտիները, հասարակությունը գոտի ձգելու կարիք չի ունենա: Իսկ այս տարվա հունվարի վերջին կողմ էր հանդես եկել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի կասեցմանը, որի դեմ բողոքում են փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում