Գլխավոր Լրահոս

Թուրքիան կընտրի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև՝ 100-րդ տարելիցից հետո

Թուրքիան կընտրի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև՝ 100-րդ տարելիցից հետո
Թուրքիան մեծ և միջին հեռահարության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնման հարցը թողնում է ապրիլի 24-ից հետո: Այս մասին հայտնում է Hürriyet Daily News-ը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության անանուն աղբյուրը: Ըստ այդմ՝ մեկ միլիարդ դոլար արժողությամբ համակարգի գնման հարցում Թուրքիան որոշում կկայացնի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին որդեգրած դիրքորոշման համաձայն: 2013թ. հոկտեմբերին հրթիռային համակարգերի մրցույթում հաղթել էր չինական կողմը: ՆԱՏՕ-ն իր մտահոգությունն էր հայտնել թուրք-չինական հնարավոր գործարքի վերաբերյալ՝ ասելով, որ Թուրքիան կկատարի այնպիսի ընտրություն, որը համատեղելի կլինի երկրի դաշնակցային հարաբերությունների հետ: Արևմուտքի ճնշման տակ Թուրքիան սկսեց զուգահեռ բանակցություններ վարել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ, սակայն մեկ տարուց ավել ձգձգում և պայմանագիր չի կնքում հայտամրցույթի մասնակիցներից որևէ մեկի հետ:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում