Գլխավոր Լրահոս

ՀԲ-ն գումար է հատկացնում «Նաիրիտի» կենսունակությունը գնահատելու համար

ՀԲ-ն գումար է հատկացնում «Նաիրիտի» կենսունակությունը գնահատելու համար
Համաշխարհային բանկը (ՀԲ) 110 հազ.  դոլար դրամաշնորհային միջոցներ կմոբիլիզացնի «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակության գնահատման նպատակով: ՀԲ երևանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ բանկը Հայաստանի կառավարությանն աջակցելու նպատակով համաձայնել է փորձաքննության համար գտնել և ներգրավել մեծ հարգանք վայելող ու միջազգային փորձառություն ունեցող խորհրդատվական ընկերություն:  Նախատեսվող տեխնիկական ու ֆինանսական վերլուծությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի հետ կապված հիմնական գնահատումը կտրամադրվի կառավարությանը, «որպեսզի վերջինս կարևոր որոշումներ կայացնի գործարանի ապագայի վերաբերյալ»: «Դրամաշնորհային միջոցները մեր գործընկերոջ համար կապահովի վերլուծությունների այնպիսի որակ, որպիսին ակնկալվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից: Մենք հուսով էինք, որ աշխատանքները կմեկնարկեն փետրվարի սկզբին, սակայն լրացուցիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանանք ներգրավել լավագույն փորձագետներին»,- ասել է ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին: Առաջին փուլի ընթացքում, որը կմեկնարկի փետրվարի 25-ին և կտևի 2,5 ամիս, խորհրդատվական ընկերությունը քննության կառնի հետևյալ չորս տարրերը.
  • գլոբալ շուկայի ուսումասիրում այն ապրանքների մասով, որոնք գործարանը կարող է արտադրել,
  • արտադրության տեխնիկատնտեսական հիմնավորվածության գնահատում՝ հիմնվելով առկա գործարանի վրա,
  • արտադրության ֆինանսական կենսունակության գնահատում՝ հաշվի առնելով ծախսերի ընթացիկ կառուցվածքը,
  • ուժեղ ու թույլ կողմերի, հնարավորությունների ու ռիսկերի (SWOT)  վերլուծություն:
Երկրորդ փուլում կիրականացվի «Նաիրիտի» գործունեությանն առնչվող շրջակա միջավայրի ուսումնասիրություն: Վերլուծությունների կատարման ընթացքում ՀԲ-ի կողմից կիրականացվի մոնիթորինգ ու որակի վերահսկում: Վերլուծական աշխատանքներն իրականացվելու են էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի ղեկավարության ներքո: *** «Նաիրիտ» գործարանն արդեն հինգ տարի է, ինչ մատնված է պարապուրդի, սակայն տեխնոլոգիական գործընթացները պահպանելու, ինչպես նաև աշխատակիցների վարձատրության համար օրական շարունակում է մոտ 3 մլն դրամի պարտք կուտակել. միայն աշխատավարձային ամսական ֆոնդն այստեղ մոտ 1 մլն դոլար է։ Գործարանի աշխատակիցները պարբերաբար նախագահի նստավայրի, Ազգային ժողովի և կառավարության դիմաց կազմակերպում են բողոքի ցույցեր՝ պահանջելով չվճարված աշխատավարձերը: Փետրվարի 6-ին «Նաիրիտ» գործարանի 1700 աշխատակից ազատվել է աշխատանքից:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում