Գլխավոր Լրահոս

Նոր նախագիծ 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Year100.org

Նոր նախագիծ 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Year100.org
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը գործարկել է Year100.org նախագիծը՝ որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին թեմայի շուրջ հրապարակումների, համաժողովների և միջոցառումների ուղեցույց: Ինստիտուտի տնօրեն Սալբի Ղազարյանն ասել է, որ նախագծի նպատակն ավելին է, քան միայն անցյալի վրա լույս սփռելը: Այն հանրության ու գիտաշխարհի համար գործունեության հնարավոր ուղղությունների ուղեցույց է: «Ուրախալի է տեսնել, թե ինչպես են աշխարհով մեկ գիտնականները, արվեստագետները, գրողները հազարավոր նոր ձևերով նշում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ուղեցույցը ներառում է ոչ միայն հայերի կամ գիտնականների աշխատանքը, այլև գիտակից մարդկանց գործունեությունը որտեղ էլ լինեն: Հավատացած ենք, որ պարտավոր ենք իրադարձությունների, միջոցառումների, գրքերի ու կայքերի մասին տեղեկատվություն կիսել՝ խրախուսելու համար տեղեկատվական հոսքն ու թեմայի շուրջ բանավեճը»,- ասել է Սալբի Ղազարյանը: Year100.org կայքը եռալեզու է (անգլերեն, հայերեն և թուրքերեն) և, ինչպես բնորոշել է Սալբի Ղազարյանը, համապարփակ է, ոչ թե ընտրովի, այն վկայում է, որ ազգը վերապրումից «շարժվել է դեպի զարգացում ու ստեղծարարություն»: Զարգացմանը և ստեղծարարությանն է նվիրված Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից կազմակերպվող «Ստեղծարար Հայաստան» միջոցառումը, որին մասնակցում են հայաստանյան մի շարք ընկերություններ ու հաստատություններ, Սփյուռքի նշանավոր գործիչներ։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում