Գլխավոր Լրահոս

Աշխատանքից ազատված նաիրիտցիները աշխատավարձ են պահանջում

Աշխատանքից ազատված նաիրիտցիները աշխատավարձ են պահանջում

«Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ փետրվարի 20-ին բողոքի ցույց են անցկացրել կառավարության շենքի դիմաց, այնուհետև երթով շարժվել են Ազատության հրապարակ: Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, այժմ նրանք նախագահական նստավայրի դիմաց են: «Նաիրիտի» նախկին աշխատակիցները ձեռքներին ունեն պաստառներ` «Աշխատավարձի պարտքերի մարում», «Կառավարությունը «Նաիրիտին» պարտք է 5 մլրդ դրամ», «Մենք չենք ուզում դառնալ գաղթական», «Աշխատավարձի ստացումը հիմնարար իրավունք է» և այլ գրություններով:

Ցույցին հիմնականում մասնակցում են գործարանի` փետրվարի 6-ին աշխատանքից ազատված աշխատակիցները: Նրանք պահանջում են աշխատավարձի վերջնահաշվարկ:

Ներկայում նաիրիտցիների 6-հոգանոց պատվիրակությունը հանդիպում է անցկացնում նախագահական նստավայրում:

***

«Նաիրիտ» գործարանն արդեն հինգ տարի է, ինչ մատնված է պարապուրդի, սակայն տեխնոլոգիական գործընթացները պահպանելու, ինչպես նաև աշխատակիցների վարձատրության համար օրական շարունակում է մոտ 3 մլն դրամի պարտք կուտակել. միայն աշխատավարձային ամսական ֆոնդն այստեղ մոտ 1 մլն դոլար է։ Գործարանի աշխատակիցները պարբերաբար նախագահի նստավայրի, Ազգային ժողովի և կառավարության դիմաց կազմակերպում են բողոքի ցույցեր՝ պահանջելով չվճարված աշխատավարձերը:

Փետրվարի 6-ին «Նաիրիտ» գործարանի 1700 աշխատակից ազատվել էր աշխատանքից:

Համաշխարհային բանկը փետրվարի 19-ին հայտարարեց, որ 110 հազ. դոլար դրամաշնորհային միջոցներ կմոբիլիզացնի «Նաիրիտի» շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակության գնահատման նպատակով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում