Գլխավոր Լրահոս

Աշխարհում վատագույն սննդակարգը` Հայաստանում. ուսումնասիրություն

Աշխարհում վատագույն սննդակարգը` Հայաստանում. ուսումնասիրություն
Շատ միրգ և բանջարեղեն. Չադի քաղաքացիներն աշխարհում ամենաառողջ սննդակարգն ունեն, մինչդեռ վատագույն սննդակարգը Հայաստանի քաղաքացիներինն է: Այս մասին գրում է բրիտանական Independent պարբերականը` վկայակոչելով Lancet Global Health ամսագրի հետազոտությունը, որում համեմատվում են աշխարհի տարբեր երկրների սննդակարգերի յուրահատկությունները: Ուսումնասիրության արդյունքները ստանալու համար Lancet Global Health-ի հետազոտողներն օգտագործել են աշխարհի բնակչության գրեթե 90%-ի ազգային տվյալները` վերլուծելու, թե մարդիկ ինչպես են սնվել 1990-2010 թթ. ընթացքում: Այնուհետ նրանք գնահատել են երեք տեսակի սննդակարգ: Առաջինը հիմնված է եղել տասը առողջ ուտելիքի վրա` մրգեր, բանջարեղեն, լոբազգիներ, ընդեղեն և հատիկավորներ, հացազգիներ, կաթ, ձկնեղեն և այլն: Երկրորդը հիմնված է եղել յոթ անառողջ ուտելիքի վրա`չմշակված կամիր միս, վերամշակված միս, շաքարային հավելումով խմիչքներ, հագեցած ճարպեր, խոլեստերին և այլն: Երրորդն իրենից ներկայացրել է ընդհանուր գնահատում` հիմնված բոլոր 17 սննդատեսակների վրա: Օգտագործելով այս տվյալները` հետազոտողները երկրները չափել են 0-100-բալանոց սանդղակով, որտեղ առավել բարձր թիվն առավել առողջ սննդակարգի ցուցանիշ է: Հետազոտությունը պարզել է, որ ցածր եկամուտ ունեցող երկրները, ինչպիսին են Չադն ու Մալին, ամենաառողջ սննդակարգն ունեն: Վատ սննդակարգի տեսանկյունից աչքի են ընկել եվրոպական երկրները, ներառյալ Բելգիան ու Հունգարիան և նախկին Խորհրդային Միության երկրները: Հետազոտողները պարզել են նաև, որ տարեց մարդիկ ավելի լավ են սնվում, քան երիտասարդները, իսկ կանայք` ավելի լավ, քան տղամարդիկ: Lancet Global Health-ի մասնագետները հուսով են, որ իրենց եզրահանգումները երկրներին կօգնեն նվազեցնել վատ սնվելու առողջապահական և տնտեսական ռիսկերը: Դոկտոր Ֆումիակի Իմամուրան` Քեմբրիջի համալսարանից, որը ղեկավարել է հետազոտությունը, ասում է, որ սննդակարգի բարելավումը վճռորոշ դերակատարություն ունի ոչ վարակիչ հիվանդությունների բեռը նվազեցնելու հարցում, իսկ այդ հիվանդությունները 2020թ. կկազմեն բոլոր մահացությունների 75%-ը: Աշխարհի ամենաառողջ սննդակարգն ունեցող երկրների տասնյակը`
  1. Չադ
  2. Սիեռա Լեոնե
  3. Մալի
  4. Գամբիա
  5. Ուգանդա
  6. Գանա
  7. Կոտ դ’Իվուար
  8. Սենեգալ
  9. Իսրայել
  10. Սոմալի
Աշխարհի վատագույն սննդակարգն ունեցող երկրների տասնյակը`
  1. Հայաստան
  2. Հունգարիա
  3. Բելգիա
  4. Չեխիա
  5. Ղազախստան
  6. Բելառուս
  7. Արգենտինա
  8. Թուրքմենստան
  9. Մոնղոլիա
  10. Սլովակիա
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում