Գլխավոր Լրահոս

ԵՏՄ երկրներից դեղերը կներկրկվեն միայն ստուգման և համապատասխանության հավաստագիր ստանալու դեպքում

ԵՏՄ երկրներից դեղերը կներկրկվեն միայն ստուգման և համապատասխանության հավաստագիր ստանալու դեպքում

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետություններից Հայաստան դեղերը կարող են ներմուծվել միայն ստուգման և համապատասխանության հավաստագիր ստանալու դեպքում:

Կառավարությունը փետրվարի 26-ի նիստին հավանություն է տվել 2000թ. սեպտեմբերին իր ընդունած որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու որոշմանը, որով կանոնակարգվում է ԵՏՄ-ից դեղերի ներմուծումը: Գործադիրը մտադիր է այս փոփոխություններով բացառել անորակ, չգրանցված, կեղծ դեղերի ներկրումը և շրջանառությունը:

Վարչապետ Հովիիկ Աբրահամյանը նշել է, որ նախարարությունը լուրջ անելիք ունի ոչ միայն ԵՏՄ երկրներից, այլև երրորդ երկրներից դեղերի ներմուծման, ինչպես նաև արտահանման խնդրում: Նա հանձնարարել է հարցը քննարկել պատկան մարմինների հետ և միասնական որոշում կայացնել: «Սա մեզ համար գերակա խնդիր պետք է լինի, որպեսզի արագորեն լուծվեն առկա հիմնահարցերը, մանավանդ, որ հասարակությունը հաճախ է դժգոհում ոլորտից»,- ասել է վարչապետը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում