Գլխավոր Լրահոս

Հարավային Դակոտան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հարավային Դակոտան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգի ներկայացուցիչների պալատը: Լուսանկարը asbarez.com-ի: ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Փետրվարի 26-ին նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից 51 կողմ 17 դեմ ձայնով ընդունված բանաձևը ճանաչում և դատապարտում է հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը՝ խրախուսելով նահանգի դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին դասավանդումը, հաղորդում է Asbarez պարբերականը: Հարավային Դակոտան դարձավ ԱՄՆ 43-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևով 2015-ը նահանգում հռչակվում է որպես 1915-1923 թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման տարի: Փաստաթղթով ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել և հաստատել պատմական իրողությունը, ըստ որի՝  Անատոլիայում՝ իրենց պատմական հայրենիքում բնակվող հայերի, հույների և մյուս քրիստոնյաների հանդեպ իրականացված վայրագությունները եղել են ցեղասպանություն, ինչպես նաև աշխատել Հայաստանի և Թուրքիայի միջև հավասար, կայուն և երկարատև հարաբերությունների հաստատման ուղղությամբ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում