Գլխավոր Լրահոս

Հայաստանում միջազգային ներդրումային համաժողով կանցկացվի

Հայաստանում միջազգային ներդրումային համաժողով կանցկացվի

Հայաստանում հոկտեմբերին տեղի կունենա «Միջազգային բիզնես և պատասխանատու ներդրումներ Կովկասում և Կենտրոնական Ասիայում» ներդրումային համաժողով, որն անցկացվելու է Մշակութային դիվանագիտության ինստիտուտի կողմից:

Փետրվարի 27-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանն  ընդունել է ինստիտուտի գործադիր տնօրեն և հիմնադիր Մարկ Դոնֆրիդին, որի հետ քննարկել է համաժողովին վերաբերող բովանդակային և կազմակերպչական հարցեր, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Նախատեսվում է, որ համաժողովին կմասնակցեն տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր: Համաժողովի շրջանակում տեղի են ունենալու թեմատիկ քննարկումներ, կլոր սեղաններ, մշակութային և սոցիալական միջոցառումներ:

Մշակութային դիվանագիտության ինստիտուտը, որի գրասենյակները գտնվում են Բեռլինում և Վաշինգտոնում, ոչ կառավարական կազմակերպություն է, որն ստեղծվել է 1999թ.: Կազմակերպության նպատակն է նպաստել միջազգային խաղաղության և կայունության ամրապնդմանը՝ բոլոր մակարդակներում միջմշակութային հարաբերությունների ամրապնդմամբ: Վերջին տասնամյակում ինստիտուտը դարձել է Եվրոպայի նմանատիպ ամենախոշոր կազմակերպություններից մեկը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում