Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանն ընդունել է իսրայելցի ցեղասպանագետ Յաիր Աուրոնին

Սերժ Սարգսյանն ընդունել է իսրայելցի ցեղասպանագետ Յաիր Աուրոնին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին: Նրան ուղեկցել է գրող, հրապարակախոս Զորի Բալայանը: Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին, ընդգծելով, որ ուրախ է Երևանում կրկին հանդիպելու հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին: Սերժ Սարգսյանը կարևորել է հատկապես 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, մեր ժողովրդի բարեկամների այցելությունները Հայաստան, նաև մասնակցությունը Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին: Նախագահը շնորհակալություն է հայտնել իսրայելցի մտավորականին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում իր անգնահատելի վաստակի, հայ ժողովրդի խնդիրներով մշտապես հետաքրքրվելու և օգտակար լինելու պատրաստակամության համար: Սերժ Սարգսյանը ողջունել է այս այցի շրջանակներում Յաիր Աուրոնի այցելությունը նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Յաիր Աուրոնը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և նշել, որ մեծապես տպավորված է Լեռնային Ղարաբաղով ու նրա խաղաղասեր և արժանապատիվ բնակիչներով: Նա ընդգծել է, թե Իսրայելում շատերը տեղյակ չեն Ղարաբաղի մասին և երբ իմանան ճշմարտությունը, ինչի ուղղությամբ ինքն արդեն սկսել է աշխատել, ապա, վստահաբար, կկանգնեն հայ ժողովրդի կողքին: Իսրայելցի պատմաբանը շեշտել է, թե համոզված է՝ երբ բարոյական պայքար ես մղում, պետք է հետևողական լինես այդ ճանապարհին: Նա վստահեցրել է, որ իր բազմաթիվ ընկերների հետ միասին շարունակելու է այդ պայքարը: Մարտի 3-ին Յաիր Աուրոնը դասախոսություն կկարդա ՍիվիլՆեթում: Այն ՈՒՂԻՂ կհեռարձակվի ժամը 17:00-ից:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում