Գլխավոր Լրահոս

100-րդ տարելիցի բազմամարդ երթ՝ Սան Ֆրանցիսկոյում

100-րդ տարելիցի բազմամարդ երթ՝ Սան Ֆրանցիսկոյում
Սան Ֆրանցիկոյում փետրվարի 28-ին շուրջ հազար հայ երիտասարդ է մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի  քայլարշավին: Ինչպես հաղորդում է Asbarez պարբերականը, քաղաքի հայտնի «Գոլդեն Գեյթ» կամուրջի երկայնքով կատարված քայլարշավը նախաձեռնել է «Վարդանի ասպետներ» կազմակերպության Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղը՝ համայնքում Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող միացյալ մարմնի համագործակցությամբ: San Francisco Examiner թերթի հետ զրույցում ցույցի մասնակիցները նշել են, որ երթը կազմակերպվել է ոչ միայն Հայոց, այլև բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման համար: Նրանց խոսքով՝ միայն ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման միջոցով կարող են սպիանալ մարդկության վերքերը: *** Նախօրեին և դրանից առաջ Հայոց ցեղասպանությանը նվիրված ուշագրավ ակցիաներ էին եղել Լոս Անջելեսում և Տորոնտոյում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում