Գլխավոր Լրահոս

ԱԺ-ն հաստատեց «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությունը՝ ի նպաստ խոշոր արտահանողների

ԱԺ-ն հաստատեց «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությունը՝ ի նպաստ խոշոր արտահանողների

Ազգային ժողովը մարտի 3-ին 68 կողմ, 11 դեմ և 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը, ըստ որի 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարկը 20տոկոսից նվազեցվում է 2 տոկոսի։

Մինչ քվեարկությունը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ կառավարության ներկայացրած նախագիծը արտաքին առևտրի մենաշնորհացման նախագիծ է, և կոչ արեց պատգամավորներին դեմ քվեարկել։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք կքվեարկեն ձեռնպահ։

«Օրինած երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույնպես ասաց, որ իրենց խմբակցությունը վտանգներ և մենաշնորհացման միտումներ է տեսնում նախագծում։ Բիշարյանը նշեց նաև, որ իրենք անգամ չգիտեն՝ ինչ են քվեարկում, քանի որ նախորդ քառօրյայի ժամանակ քննարկման էր դրված երեք նախագիծ, և «այս պահին իրենք չգիտեն քվեարկում են միավորված նախագծերը, թե այլ բան»։ Բիշարյանը նույնպես կոչ արեց դեմ քվեարկել։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասաց, որ եթե նվազեցվում է շահութահարկը, ապա այն պետք է համընդհանուր լինի՝ բոլորի համար, իսկ այս պարագայում ներքին շուկայում լրջագույն խնդիիրներ կառաջանան։

Քվեարկությունից հետո ԱԺ-ն անցավ «Շրջանառության հարկի» մասին օրենքի քննարկմանը։ Պատգամավոր Հրանտ Բագրատյանը, դրական գնահատելով օրենքում կառավարության փոփոխությունը, ասաց, որ իշխանությունները շահութահարկի մասին օրենքի փոփոխության ընդունմամբ կառավարության՝շրջանառության մասին հարկի այս «գովելի» քայլից հետընթաց արձանագրեցին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում