Գլխավոր Լրահոս

Հունվար-փետրվարին օդով Հայաստանից ավելի շատ մեկնել են, քան ժամանել

Հունվար-փետրվարին օդով Հայաստանից ավելի շատ մեկնել են, քան ժամանել

2015թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից օդային ճանապարհով մեկնողների թիվն ավելի քան 11 հազ-ով գերազանցել է ժամանողների թվին:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայության հաղորդմամբ` հաշվետու ժամանակահատվածում մեկնողների թիվը կազմել է 123 164 ուղևոր (2014թ. նույն ժամանակահատվածի 123 403 ուղևորի դիմաց), իսկ ժամանել է 111 628 (111 484 ուղևոր՝ 2014-ին): Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 11 536 մարդ (11 919 մարդ` 2014թ. թվականի հունվար-փետրվար ամսվա դիմաց):

2015թ. հունվար-փետրվար ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 234 792 ուղևոր, ինչը շուրջ 95 ուղևորով պակաս է 2014թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից (234 887 ուղևոր):

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում