Գլխավոր Լրահոս

Արտգործնախարարը Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի նախագահին

Արտգործնախարարը Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի նախագահին
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 5-ին Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի  հետ: Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, Իսրայելի նախագահը, կարևորելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը, վստահություն է հայտնել, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։ Նալբանդյանն ընդգծել է, որ հայ և հրեա ժողովուրդները շաղկապված են հազարամյակների բարեկամության ավանդույթներով, ինչը լավ հիմք է ստեղծում միջպետական հարաբերությունների հետագա ամրապնդման համար։ Ռիվլինը և Նալբանդյանը կարևորել են քաղաքական երկխոսության աշխուժացումը, ինչը նրանց համոզմամբ հնարավորություն կընձեռի ընդլայնել համագործակցությունը նաև այլ բանագավառներում։ Նրանք համաձայնել են, որ հայ և հրեա ժողովուրդները համատեղ պատասխանատվություն ունեն մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հունվարի 28-ին Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթ ունենալով Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ [նշվում է հունվարի 27-ին - ՍիվիլՆեթ], խոսել էր նաև Հայոց ցեղասպանության մասին՝ ակնարկելով, որ ողբերգություն վերապրած ազգերը պետք է կարողանան կիսել նաև մյուսների ցավն ու տառապանքը: Հայոց ցեղասպանության համատեքստում, սակայն, նա խոսել էր նաև Խոջալուի դեպքերի մասին: Իսրայելցի հայտնի ցեղասպանագետ, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնի կարծիքով՝ դատապարտելի է, որ մինչ այժմ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դատապարտելի է նաև, որ Իսրայելի նախագահը Հայոց ցեղասպանության համատեքստում խոսել է Խոջալուի մասին: ՍիվիլՆեթի cԿԱՃԱՌ հաղորդմանը կարդացած դասախոսությունում պրոֆեսոր Աուրոնը պատմել է, թե ինչպես է ինքը Իսրայելի նախագահին խորհուրդ տվել ՄԱԿ-ի ելույթում օգտագործել «ցեղասպանություն» եզրը, ինչին ի պատասխան Ռիվլինն ասել է, որ չի կարող արտահայտել իր մասնավոր կարծիքը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում