Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի տնտեսության վատացումից ամենաշատը տուժում են Հայաստանը և Ուկրաինան. Fitch

Ռուսաստանի տնտեսության վատացումից ամենաշատը տուժում են Հայաստանը և Ուկրաինան. Fitch

Ռուսաստանի տնտեսության կտրուկ դանդաղումը զգալի ցնցում է ԱՊՀ անդամ տնտեսությունների համար՝ չնայած նրանց վարկունակության վրա ունեցած ազդեցության զգալի տարբերությանը, ասված է Fitch միջազգային վարկանշային գործակալության մարտի 5-ի զեկույցում:

Ըստ գործակալության՝ ամենից շատ ուղղակի ազդեցություն կրում են Հայաստանը և Ուկրաինան: Նավթի գների անկումը մեծացրել է Ղազախստանի և Ադրբեջանի վրա բացասական ազդեցությունը:

Ռուսաստանի տնտեսության կրճատումը ուղղակիորեն ազդում է ԱՊՀ այն պետություների վրա, որոնց հետ առկա են սերտ առևտրային կապեր, մասնավոր անձանց դրամական փոխանցումներ և ներդրումային հոսքեր: Ռուբլու արժեզրկումը անուղղակիորեն դարձել է տարածաշրջանում արժույթների փոխարժեքի շտկման հիմնական գործոններից մեկը:

Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ արտահանման շուկան է, օտարերկրյա ուղղակի ներդրումների, ինչպես նաև դրամական փոխանցումների խոշորագույն աղբյուրը՝ այնտեղ աշխատող ՀՀ քաղաքացիների կողմից: Հետևապես՝ Ռուսաստանի տնտեսության դանդաղումը զգալի ազդեցություն է ունենում Հայաստանի աճի հեռանկարների վրա, որն արտացոլվել է հունվարին գործակալության կողմից երկրի սուվերեն վարկանիշի իջեցման մեջ:

Վրաստանը առավել քիչ է կրում Ռուսաստանից մասնավոր անձանց կողմից կատարվող դրամական փոխանցումների, ինչպես նաև առևտրային կապերի ազդեցությունը: Հայաստանում և Վրաստանում փոխարժեքը լողացող է, ինչը հնարավորություն է տալիս հարթել ցնցումները և պահպանել արժութային պահուստները:

Ղազախստանի և Ադրբեջանի ՀՆԱ-ի համար Ռուսաստանի հետ կապված ռիսկերը ավելի ցածր են, սակայն ռուբլու արժեզրկումը նրանց ֆիքսված փոխարժեքի համար խնդիրների առաջացման անուղղակի աղբյուր է:

Ըստ գործակալության՝ առկա է ղազախական արժույթի՝ տենգեի արժեզրկման մեծ հնարավորություն, և չնայած ինչպես տենգեի, այնպես էլ ադրբեջանական մանաթի համար արժեզրկումը լուրջ ռիսկեր է պարունակում, երկու երկրներն էլ կայունության մեծ ներուժ ունեն:

***

Fitch-ը Ռուսաստանի պետպարտատոմսերի վարկանիշը` ներդրումային կատեգորիայի ամենաստորին «Baa3» մակարդակին է դասել հունվարին: Միջազգային վարկնաշային հսկաներից Standard & Poor’s-ը և Moody’s-ը Ռուսաստանի վարկային վարկանիշը փետրվարին իջեցրել են սպեկուլյատիվ կամ «աղբային» մակարդակի:

Fitch գործակալությունը փետրվարին իջեցրել էր նաև Հայաստանի սուվերեն վարկանիշը: Ավելի վաղ Հայաստանի վարկանիշն իջեցրել էր նաև Moody’s-ը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում