Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ցեղասպանությունը վերապրած 105-ամյա կնոջ տարեդարձը

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ցեղասպանությունը վերապրած 105-ամյա կնոջ տարեդարձը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայոց ցեղասպանությունը վերապրած և այսօր իր ծննդավայրից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում բնակվող տիկին Աստղիկ Թեթեզյան-Ալեմյանին` ծննդյան 105-րդ տարեդարձի առթիվ: «Հարգարժան տիկին Թեթեզյան-Ալեմյան, Ինձ համար մեծ պատիվ է և շատ հաճելի շնորհավորել Ձեզ՝ ծննդյան փառահեղ 105-րդ տարեդարձի կապակցությամբ: Ի սրտե մաղթում եմ Ձեզ առողջություն և երջանկություն՝ մշտապես շրջապատված զավակների ու հարազատների ջերմ սիրով: Ձեր անցած կյանքի ուղին, որ լի է ինչպես բազմաթիվ փորձություններով, անդառնալի կորուստներով, այնպես էլ լուսավոր պահերով, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի անկոտրում հավաքական կամքի խոսուն վկայությունն է: Ապրելով օտարության մեջ, հոգում կրելով անցյալի դառը հիշողություններն ու չսպիացող վերքերը՝ Դուք կարողացաք պահել ու պահպանել Ձեր ազգային, կրոնական ու մշակութային ինքնությունը, ստեղծել ամուր ավանդույթներով հայ ընտանիք, դաստիարակել զավակներին հայրենասիրության, մարդասիրության, անցյալի և արմատների նկատմամբ հարգանքի ոգով: Հարգարժան տիկին Թեթեզյան-Ալեմյան, Ցանկանում եմ կրկին շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա առթիվ և ավելացնել, որ Դուք խորհրդանշում եք մեր այն տարագիր հայրենակիցներին, ովքեր տարիներ շարունակ Ձեզ նման կրում են, վառ պահում և գալիք սերունդներին փոխանցում հայի վերածննդի պատգամը և Հայրենիքի խորհուրդը»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում