Գլխավոր Լրահոս

Գարնանային անգերազանցելի հինգ սննդատեսակ. մաս 1-ին

Գարնանային անգերազանցելի հինգ սննդատեսակ. մաս 1-ին
Ճիշտ ու խնամքով ընտրված սնունդը կարող է վերաձևակերպել մեր առողջության ճակատագիրը, ասում է Դեյվիդ Կատսը՝ Յեյլի համալսարանի Կանխարգելիչ հետազոտությունների կենտրոնի տնօրենը:Գարնանը մեր օրգանիզմը ձմեռային «քնից» դուրս գալու կարիք ունի: Ներկայացնում ենք գարնանային անգերազանցելի սննդատեսակների շարքի առաջին մասը: Սպանախ Էներգայի համար. Այս համեղ կանաչ բույսը երկաթի մեծ աղբյուր է, հատկապես՝ եթե միս շատ չես օգտագործում: Երկաթն արյան կարմիր գնդիկների կարևոր բաղադրիչն է, վերջիններս էլ իրենց հերթին մեր մկանները լիցքավորում են թթվածնով ու էներգիայով: Ընկույզ Տրամադրության համարԸնկույզը հարուստ է տրիպտոֆան կոչվող ամինաթթվով, որն անհրաժեշտ է սերոտոնինի արտադրության համար: Իսկ սերոտոնինը տրամադրությունը բարձրացնող հորմոն է, որն օգնում է դիմակայել սթրեսին: Ծնեբեկ Տրամադրության համարԱյս նիզականման բանջարեղենը հարուստ է վիտամին B-ով, որն օգնում է օրգանիզմին չթուլանալ: Ծնեբեկի մեջ առկա նյութերը կարևոր են դոպամինի, սերոտոնինի ու նորեպինեֆրինի սինթեզման համար, որոնք, իրենց հերթին, բարձր տրամադրության ստեղծման առաջնահերթ հորմոններից են: Կանաչ սխտոր Քաշի նվազեցման համար Կանաչ սխտորը, սպիտակի համեմատ, ավելի նուրբ համ ունի և ավելի հարմար է տարատեսակ սալաթներում օգտագործելու համար: Յուրահատուկ համն ու հոտը պայմանավորված է ալիցինով, որն օգնում է ուղեղում հագեցվածության ազդակների շուտ առաջացմանը, ինչն էլ հետ է պահում չափից շատ ուտելուց: ԼոբազգիներՔաշի նվազեցման համար Եթե ցանկանում եք նիհարել՝ լոբազգիները լավ տարբերակներից են: Օրգանիզմը, մարսողության ընթացքում փորձելով հասնել լոբազգիներում առկա մանրաթելերին, մեծ աշխատանք է կատարում, այսինքն՝ կալորիաներ է ծախսում այն մարսելու համար: Բացի այդ՝ լոբազգիներում առկա պրոտեինը ևս ակտիվացնում է ուղեղում «ես կուշտ եմ» ուղերձը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում