Գլխավոր Լրահոս

Բաղադրատոմսեր հայկական գաղթօջախներից. Արարատյան հագանի

Բաղադրատոմսեր հայկական գաղթօջախներից. Արարատյան հագանի
Բադադրիչներ ½ կգ տավարի միս կես փունջ կանաչ սոխ 1 գլուխ սոխ բանջարեղենի խյուս (1 սմբուկ, 1 լոլիկ) 50 գ կոնյակ 100 գ կարմիր կիսաքաղցր ձեթ մաղադանոս չոր լավաշ աղ, սև պղպեղ Պատրաստման եղանակը Նախ անհրաժեշտ է մարինացնել տավարի միսը: Դրա համար պետք է այն նախապես համեմել աղով, պղպեղով, վրան լցնել ձեթ ու գինի, թողնել 3 ժամ: Այնուհետև միսը կտրատել ձողիկներով: Թավայի մեջ տաքացնել ձեթը, տապակել ձողիկներով կտրատված միսը՝ անընդհատ խառնելով: Ընթացքում ավելացնել կտրատված գլուխ սոխը, 10 րոպե անց՝ կտրատված կանաչ սոխը: Ավելացնել կոնյակը, մի քանի րոպեով ուժեղացնել կրակը, հետո կրկին մեղմացնել: Բանջարեղենային խյուսը պատրաստում ենք հետևյալ կերպ․ առանձին թավայի մեջ ձիթայուղով տապակել սմբուկը, լոլիկը, սոխը, համեմել աղով ու պղպեղով: Այս զանգվածն ավելացնել արդեն տապակված տավարի մսին, տապակել ևս 5-6 րոպե մարմանդ կրակի վրա: Մատուցելիս վրան լցնել մի քիչ լավաշ՝ փոքրիկ քառակուսիների կտրատած և չորացրած և կտրատած մաղադանոս:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում