Գլխավոր Լրահոս

Հայաստանը նորից եվրապարտատոմսեր կթողարկի

Հայաստանը նորից եվրապարտատոմսեր կթողարկի

Հայաստանը նոր եվրապարտատոմսեր կթողարկի. կառավարությունը մարտի 10-ի նիստին հավանություն է տվել եվրապարտատոմսերի թողարկման ազդագրին, եվրապարտատոմսերի թողարկման գլխավոր տեղաբաշխողների խմբի հետ կնքվելիք բաժանորդագրության և պարտավորությունների կառավարման պայմանագրերին, մի շարք այլ փաստաթղթերի:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, այդպիսով կարգավորվում են իրավահարաբերությունները գլխավոր տեղաբաշխողների խմբի, ֆիսկալ գործավարի, գործընթացին առնչվող այլ սուբյեկտների հետ:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստին նշել է, որ եվրապարտատոմսերի թողարկումը մշտապես դիտարկվում է որպես պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներից մեկը:

«Սակայն պետական պարտքի կառավարման գործառույթը չի սահմանափակվում միայն պարտատոմսերի տեղաբաշխմամբ: Պոտենցիալ ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից պակաս կարևոր չէ նաև պարտավորությունների կառավարումը»- ասել է Գագիկ Խաչատրյանը:

Նա նշել է, որ եվրոապարտատոմսերով գործառույթների իրականացումը կախված է միջազգային կապիտալի շուկայի պայմաններից:

***

Հայաստանն առաջին անգամ արտարժույթով պարտատոմսեր է թողարկել 2013թ. սեպտեմբերին: Գլխավոր տեղաբաշխողներն են եղել Deutsche Bank AG-ն, LondonBranch-ը, HSBC Bank plc-ը և J.P.Morgan Securities plc-ն: Թողարկման ծավալը կազմել էր 700 մլն դոլար, մարման ժամկետը՝ 7 տարի, եկամտաբերությունը՝ 6 տոկոս:

Նվազագույնը $500 մլն-ի դոլարային պետական պարտատոմսերի թողարկման վերաբերյալ որոշումը կառավարությունը կայացրել էր 2013թ. մայիսին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում