Գլխավոր Լրահոս

Երևանում բացվեց «Կարֆուր» հիպերմարկետը

Երևանում բացվեց «Կարֆուր» հիպերմարկետը

Մարտի 11-ին Երևանում տեղի է ունեցել ֆրանսիական «Կարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Կարֆուրի» և «Երևան մոլի» (որտեղ տեղակայված է հիպերմարկետը) միջև հիպերմարկետի տարածքի նախնական վարձակալության պայմանագիրը ստորագրվել էր դեռևս 2014թ. մայիսի 13-ին՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան պետական այցի շրջանակնում: Հիպերմարկետի պաշտոնական բացումը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Կարֆուրի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալի կողմից:

***

Դը Նալը 2014թ. նոյեմբերին հայտարարել էր, որ հիպերմարկետը կբացվի 2015-ի հունվարին:

Սկզբնապես նախատեսվում էր, որ «Կարֆուրը» կբացվի Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում, որտեղ 2013թ. տևական ժամանակ շարունակում էին փակցված մնալ խանութի բացումն ազդարարող պաստառները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում