Գլխավոր Լրահոս

Գաֆէսճեանում կբացվի «Մեծ մորս աչքերի լռությունը» ցուցադրությունը

Գաֆէսճեանում կբացվի «Մեծ մորս աչքերի լռությունը» ցուցադրությունը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում՝ «Արծիվ» սրահում, մարտի 12-ին կբացվի «Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը» ցուցադրությունը, որը կենտրոնի այս տարվա անդրանիկ ցուցադրությունն է:

Ինչպես հաղորդում են կենտրոնի մամուլի ծառայությունից, «Մեծ մորս աչքերի լռությունը» նախագիծը պատկերում է արվեստագետի՝ Եղեռնը վերապրած մեծ մոր երբևէ չպատմված պատմությունը, որը որքան անձնական, այնքան էլ համընդհանուր անդրադարձ է Ցեղասպանությանը:

Ցուցադրությունը կազմակերպվել է արվեստագետի և արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանի հետ համատեղ:

Ցուցադրությունը կտևի մինչ 2015 թ. մայիսի 31-ը: Ցուցադրության մուտքն անվճար կլինի մարտի 13-15-ը:

 

***

Սահակ Պողոսյանը ծնվել է Երևանում 1959թ., ավարտել է Երևանի արվեստի և թատրոնի պետական ինստիտուտը: 2005թ. Սահակ Պողոսյանը Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի կողմից արժանացել է հատուկ դիպլոմի՝ Գլենդելի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական կաթոլիկ եկեղեցու ձևավորման համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում