Գլխավոր Լրահոս

Լիոնում մեկնարկել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

Լիոնում մեկնարկել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները
Լուսանկարիչ Խաժակ Օհանյանի «Հալեպ 1915…» ցուցահանդեսով Ֆրանսիայի Լիոն քաղաքում մարտի 10-ին մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, ցուցահանդեսի կազմակերպիչներն են Լիոնի քաղաքային գրադարանը, «Բուլուկյան» հիմնադրամը և Դեսինի Հայ հուշագրության ազգային կենտրոնը: Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Լիոնի առաջին փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Լիոնի` պատմական ժառանգության, հիշողության և նախկին ռազմիկների հարցերով փոխքաղաքապետ Ժան-Դոմինիկ Դյուրանը, «Բուլուկյան» հիմնադրամի նախագահ Ժան-Պիեր Կլավերանը, Հայ հուշագրության ազգային կենտրոնի նախագահ Ժուլ Մարտիրոսյանը: Ցեղասպանությունը վերապրած իր հոր պատմությամբ ոգեշնչված լիոնահայ լուսանկարչի աշխատանքները պատկերում են Հալեպը՝ միաժամանակ ներկայացնելով տարբեր փիլիսոփաների և պատմաբանների մտքեր: Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 16-ը «Բուլուկյան» հիմնադրամի սրահում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում