Գլխավոր Լրահոս

Ապրիլը` Գլենդելում Հայոց ցեղասպանության հիշատակման ամիս

Ապրիլը` Գլենդելում Հայոց ցեղասպանության հիշատակման ամիս
Գլենդելի քաղաքային խորհուրդը՝ քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավարությամբ, մարտի 10-ին հռչակագիր  է ընդունել՝ ապրիլ ամիսը հայտարարելով «Հայոց ցեղասպանության հիշատակման ամիս», հաղորդում է Asbarez-ը: Խորհրդի կողմից նաև բանաձև է ընդունվել, որով խորհուրդը պահանջում է, որ Գլենդելի դպրոցներում, թանգարաններում ու գրադարաններում Ցեղասպանության վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացվի: Բանաձևը ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին ուղղված կոչ է պարունակում՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ջանք չխնայելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու, Թուրքիայի իշխանություններին օգնելու՝ Ցեղասպանության փաստն ամբողջովին ընդունելու ու հայ ժողովրդին փոխհատուցելու հարցերում: Բացի այդ՝ խորհրդի անդամները հորդորել են Վաշինգտոնի իրենց պաշտոնակիցներին՝ հետևելու իրենց օրինակին: Բանաձևի կրկնօրինակները փոխանցվելու են ԱՄՆ-ի նախագահին, փոխնախագահին, Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում