Գլխավոր Լրահոս

Հայաստանի դեսպանությունը խոչընդոտել է Օսկանյանի ելույթը 100-րդ տարելիցի միջոցառմանը

Հայաստանի դեսպանությունը խոչընդոտել է Օսկանյանի ելույթը 100-րդ տարելիցի միջոցառմանը
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ նշելով, որ իր մասնակցությունը և ելույթը հայաշատ երկրներից մեկի մայրաքաղաքում խոչընդոտել է Հայաստանի դեսպանությունը: Առանց մանրամասնելու, թե որ երկրի մասին է խոսքը՝ նախկին արտգործնախարարը գրել է. «Ամիսներ առաջ հրավեր էի ստացել Սփյուռքի մեր կարևոր և հայաշատ համայնքներից մեկի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կազմակերպչական հանձնախմբի կողմից՝ այս տարվա ապրիլին իրենց գլխավոր միջոցառմանը ելույթ ունենալու համար: Միջոցառումը տեղի է ունենալու այդ երկրի մայրաքաղաքի գլխավոր տաճարում, որտեղ սպասվում է հազարից ավելի մարդու ներկայություն: Նախատեսված է, որ միջոցառմանը ելույթ են ունենալու այդ երկրի պետական այրերը: Ես սիրով համաձայնել էի մասնակցել: Մի քանի օր առաջ զանգ ստացա կազմակերպիչներից: Նրանք տեղեկացրին, որ այդ երկրում Հայաստանի դեսպանությունը առարկել է իմ մասնակցությանը: Համայնքի ներկայացուցիչները, փորձելով հակառակը համոզել դեսպանությանը, ի վերջո չեն ցանկացել հակադրվել ու լարվածություն ստեղծել և ընդառաջել են նրանց պահանջին: Այստեղ հարցը բոլորովին իմ անձը չէ: Հարցը այս մտածողության և գործելաոճի սնանկությունն է: Ցեղասպանությունը, հատկապես 100-րդ տարելիցի միջոցառումները, համազգային խնդիր է, և որևէ իշխանության, անձի կամ անձանց խմբի սեփականությունը չէ: Մեր խնդիրն է, հատկապես այս տարի, լավագույնս ներկայացնել մեր երկիրը, դատը օտարներին ու միջազգային հանրությանը: Թերևս կհամաձայնեք ինձ հետ, որ Հայաստանում շատ չեն մարդիկ, ովքեր իրենց անցած ճանապարհով, փորձով, գիտելիքներով և լեզվի իմացությամբ կարող են պատշաճ կատարել այդ առաքելությունը: Իշխանությունները, փոխանակ իրենք քաջալերեն, որ այդ մարդիկ այդ օրերին աշխարհի տարբեր մասերում հանդես գան ելույթներով, խոչընդոտում են անգամ ինքնաբուխ արված հրավերը՝ բացառապես պայմանավորված ներքաղաքական և անձնական շարժառիթներով: Ասեմ, որ սա բացարձակապես անհասկանալի և անընդունելի է: Ցավում եմ այս ճղճիմ վարքագծի համար: Հանդուրժողականության ինչպիսի՜ դրսևորում»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում