Գլխավոր Լրահոս

Եվրատեսիլի հայ մասնակիցները ներկայացրին իրենց երգը

Եվրատեսիլի հայ մասնակիցները ներկայացրին իրենց երգը
Մարտի 12-ին տեղի է ունեցել Եվրատեսիլ երգի տեսահոլովակի պրեմիերան, որով այս տարի Հայաստանը ներկայանալու է մրցույթին: Հայաստանը մրցույթին ներկայացնում է Genealogy խումբը՝ «Մի ժխտիր» (Don’t deny) երգով: Երգի պրեմիերայով հայտնի է դարձել, որ խմբի՝ Հայաստանը ներակայացոնղ վեցերորդ մասնակիցը երգչուհի Ինգա Արշակյանն է: Խմբի մյուս հինգ անդամները հայեր են մոլորակի հինգ աշխարհամասերից՝ (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) Եսայի Ալթունյանը, Թամար Կապրելյանը, Վահե Թիլբյանը, Ստեֆանի Թոփալյանը և Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը: «Մի ժխտիր» երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերի հեղինակը՝ Իննա Մկրտչյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է: Տեսահոլովակի հիմքում ծագումնաբանության գաղափարն է, ներկայացված գերդաստանը դիտարկվում է որպես մարդկության խորհրդանիշ, իսկ հիմքում ընկած է սերնդափոխության ֆենոմենը: Այս տարի մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 19-ին և 21-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23-ին: Եվրոպական հեռարձակողների միության անդամ մի քանի երկիր՝ Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիա և Հերցոգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը և Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում