Գլխավոր Լրահոս

Երևանում կտեղադրվի եզդիների կոտորածին նվիրված հուշարձան

Երևանում կտեղադրվի եզդիների կոտորածին նվիրված հուշարձան
Երևանի Օղակաձև զբոսայգում կտեղադրվի հուշարձան` նվիրված 1915թ. զոհված բազմահազար եզդիներին: Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի կայքից, որոշման նախագիծը ներկայացվել է Երևանի  ավագանու մարտի 18-ի նիստին: Որոշման նախագծի` եզդիների հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրելու համար Երևանի քաղաքապետարան է դիմել «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շամոյանը: «Վերոհիշյալի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել նաև Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի կողմից, և համատեղ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հուշարձանը տեղադրել Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։ Հուշարձանի էսքիզները, որոնց հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանն է, քննարկվել և հավանության են արժանացել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի կողմից։ Տեղեկանքում նշվում է, որ «Երևան քաղաքում հուշարձան տեղադրելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Երևանի բյուջեում լրացումներ և/կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում