Գլխավոր Լրահոս

Ուրուգվայում մեկնարկել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

Ուրուգվայում մեկնարկել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները
Ուրուգվայի արտգործնախարարության շենքը Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունում մարտի 11-ին Ուրուգվայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ տեղի է ունեցել իրավագետ, մարդու իրավունքների հարցերով մասնագետ Օսկար Լոպես Գոլդասարենայի «Հայկական մշակութային ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը: Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել են Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան, կրթության և մշակույթի նախարար Մարիա Խուլիա Մունյոսը, Ուրուգվայի համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը, սենատորներ Ռաֆայել Միկելինին և Ռուբեն Մարտինեսը, դեսպաններ, ակադեմիական և գիտական շրջանակների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի, ուրուգվահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, մարդու իրավունքների հարցերով ակտիվիստներ: Գրքի հեղինակ, իրավագետ Օսկար Լոպես Գոլդարասենան իր ելույթում անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատմությանը, երիտթուրքական կառավարության կողմից դրա ծրագրմանը՝ ընթերցելով և մեջբերումներ կատարելով բրիտանացի պատմաբան և մշակութաբան Առնոլդ Թոյնբիի զեկույցներից: Հեղինակը խոսել է նաև մշակութային ցեղասպանությունից՝ որպես առանձին երևույթի, անկախ այն հանգամանքից, թե մշակութային ցեղասպանությունը տեղի է ունենում որևէ ազգի բնաջնջմանը զուգահեռ, թե ոչ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում