Գլխավոր Լրահոս

Ազնավուրը մասնակցել է Ցեղասպանությանը նվիրված քննարկմանը Շվեյցարիայի խորհրդարանում

Ազնավուրը մասնակցել է Ցեղասպանությանը նվիրված քննարկմանը Շվեյցարիայի խորհրդարանում
Մարտի 11-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի մասնակցությամբ Բեռնում տեղի է ունեցել «Մեծ եղեռնից 100 տարի անց. Հայոց ցեղասպանության ժխտման հետևանքները» խորագրով քննարկում Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանի խորհրդարանականների հետ: ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկմանը մասնակցել են Շվեյցարիայի խորհրդարանի զույգ պալատների` Պետությունների խորհրդի և Ազգային խորհրդի հայ-շվեյցարական բարեկամական խմբի համանախագահներ Ուելի Լյուենբերգերը, Դոմինիկ դը Բումանը, Հանս Ալթհերը, խորհրդարանական բոլոր չորս քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչներ: Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական և իրավական իրողությունների, Թուրքիայի ժխտողական քաղաքականության և դրա հետևանքների վերաբերյալ բանախոսությամբ հանդես է եկել ֆրանսահայ պատմաբան, Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության ինստիտուտի դասախոս Ռեյմոն Գևորգյանը: Քննարկման ընթացքում շվեյցարացի խորհրդարանականները հանդես են եկել մի շարք հարցադրումներով, այդ թվում` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, մասնավորապես` սիրիական և իրաքյան ճգնաժամերի համատեքստում Թուրքիայի դերի, մարդկության դեմ ուղղված ոճիրների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի, Ժնևում «Հիշողության լապտերներ» հուշակոթողի տեղադրման վերաբերյալ: Քննարկման ավարտին մասնակիցներին ներկայացվել է Ռեյմոն Գևորգյանի և Իվ Տերնոնի համահեղինակած «Հայերի ցեղասպանության հուշակոթող» վերնագրով գիրքը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում