Գլխավոր Լրահոս

Գարնանային անգերազանցելի չորս սննդատեսակ. մաս 2

Գարնանային անգերազանցելի չորս սննդատեսակ. մաս 2
Գարնանը մեր օրգանիզմը ձմեռային «քնից» դուրս գալու կարիք ունի: Ներկայացնում ենք գարնանային անգերազանցելի սննդատեսակների շարքի երկրորդ մասը: Հավկիթ Հիշողության համարԲազմաթիվ օգտակար հատկություններից բացի՝ ձվի դեղնուցը հարուստ է քոլին կոչվող նյութով, որը հիշողության առանցքային սնուցիչն է: Մեր մարմնին անհրաժեշտ է քոլին՝ ուղեղում ացետիքոլին կոչվող քիմիական տարր արտադրելու համար, ինչը հիշողության ամրապնդման գործում անփոխարինելի է: ՀազարՔաշի նվազեցման համար, անքնության դեմՀազարի տերևները պարունակում են մանրաթելեր և բջջանյութ, որոնք, բացի հագեցնելուց, նպաստում են մարսողության կարգավորմանը: Բետակարոտինն ու վիտամին C-ն համատեղ կանխում են խոլեստերինի կուտակումը, իսկ սպիտակուցները հրաշալի սնուցում են մկանային հյուսվածքները: Մեկ այլ  կարևոր հատկություն․ տերևներում լակտուկարիում կոչվող նյութը, որը օփիումի նման հատկություն ունի, առանց բացասական հետևանքների հանգստացնում ու նպաստում է արագ քուն մտնելուն: Կանաչ սոխԱլերգիայի դեմՀարուստ է կվերցիտին կոչվող հակաօքսդիանտով, ինչն ուղղակի անհրաժեշտ է սեզոնային ալերգիայով տառապողների համար: Կանաչ սոխը նաև իջեցնում է արյան ճնշումը և բարերար ազդեցություն ունենում սրտամկանի գործառույթի վրա: Կարմիր բողկԷներգիայի համարԱյս փոքրիկ բողկը շատ սննդարար է, 100 գրամում պարունակվում է վիտամին C-ի՝ օրական մեզ անհրաժեշտ չափի մեկ երրորդը: Իսկ եթե այն համատեղենք բրոկոլիի հետ՝ կստանանք քաղցկեղի դեմ պայքարող հիանալի միջոց շնորհիվ  էնզիմների, որոնք խթանում են բրոկոլիի մեջ պարունակվող հակաքաղցկեղածին բաղադրիչների յուրացումը մարմնի կողմից:  Օգտագործիր նաև տերևները, քանի որ դրանք պարունակում են երեք անգամ ավելի շատ վիտամին C, կալցիում և սպիտակուց:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում